Գյուղատնտեսության ոլորտում ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանն ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի ներդրման, հակակարկտային կայանների արդյունավետության բարձրացման հնարավորություններն ու նախատեսվող ծրագրերը:

«Ակնհայտ է, որ մենք այս ոլորտում ունենք խնդիրներ, բայց ակնհայտ է նաև, որ մենք ունենք հեռանկարներ և անհրաժեշտ է դրանք արդյունավետ իրականացնել:

Դրա համար անհրաժեշտ է նաև, որպեսզի մի շարք գերատեսչություններ արդյունավետ համագործակցեն, նաև ՀՀ քաղաքացիներն իմանան եղած հնարավորությունների և դրանց արդյունավետության մասին, որովհետև շատ դեպքերում այն պատճառաբանությունները, որ գումարներ չկան, միջոցները չեն հերիքում նոր տեխնոլոգիաների ներդրման համար՝ բերում են ավելի մեծ ծախսերի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, այդ իրավիճակն օբյեկտիվ կոմպոնենտներ ունի և պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել և մտածողության, և պրակտիկայի մակարդակում՝ խնդիրները լուծելու համար»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուներն անդրադարձել են կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային ցանցերի տեղադրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին ու դրանց արդյունքերին: Գյուղատնտեսության ոլորտի զարգացման առումով կարևորվել է նշված համակարգերի ներդրումը:

Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել կառավարության կողմից նախատեսվող ծրագրերին, որոնք կնպաստեն, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա ժամանակակից ու արդյունավետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննարկվել են նաև գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման հնարավորություններին առնչվող հարցեր: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն էլ ներկայացրել են հակակարկտային հրթիռային համակարգերի արդյունավետության բարձրացման ու դրանց գործարկման ընդլայնման աշխատանքները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով