ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԼՈՒՅՍԵՐՆ ԱՆՋԱՏԵՔ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Նախորդ շաբաթ՝ օրեր շարունակ, օրը ցերեկով Բաղրամյան պողոտայի լուսավորությունը միացված էր: Այս մասին պատմեց մեր խմբագրություն դիմած քաղաքացին՝ Երեւանի քաղաքապետարանի ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա:

Քաղաքացին նշում է, որ Երեւանի շատ փողոցներ լուսավորություն չունեն,իսկ օրեր շարունակ մեր իշխանավորներից ոչ մեկ չի նկատում, որ Բաղրամյան պողոտան լուսավորված է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով