Աստվածաբանը դիմում է վարչապետին. Միջամտեք և վերջ տվեք այս «համատարած խայտառակությանը»

Ներկայացնում ենք  Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանի գրառումը՝ արևմտահայերենով:

ԲԱՑԱՌԻԿ ԳՐԱՌՈՒՄ
——————————-

Պ. Նիկոլ Փաշինեան , Վարչապետ —

Կը նկատէ՞ք արդեօք թէ որքան Ձեր «թաւշեայ Յեղափոխութեան» բացառիկ երեւոյթը ցնցեց
համայն քաղաքակիրթ աշխարհը իր դրական իմաստով նոյնքան այժմ մեր ազգային կերպարը փճանալու վրայ է անվերադարձ կերպով խումբ մը անպատասխանատու ցուցարարներու պատճառով որոնք կը կարծեն գիւղապետի մը կամ կոլխոզի նախագահի մը հետ գործ ունին;

Պ.Վարչապետ , Քանի դեռ ուշ չէ ՛կը թելադրեմ Ձեզի, որ Ձեր անուրանալի հեղինակութեամբ միջամտէք և վերջ տաք այս «համատարած խայտառակութեան» —

Հայ ժողովուրդը անհրաժեշտ  ՊԷՏՔ ՈՒՆԻ ԻՐ ԵԿԵՂԵՑԻԻՆ և ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒՆ
———————————————————————————
անկախաբար անոնց ունեցած վարքագիծէն, որ խղճի խոր
քննութեան և սրբագրուելու պահանջ ունի:
Թոյլ մի տաք որ խաղթուին մեր ինքնութեան հիմքերը, դուք միայն կրնաք որպէս ազգին օրինաւոր Առաջնորդ փրկել կացութիւնը:

Չէք նկատեր որ Փրանկիսկոս Առաջին -կաթողիկէ եկեղեցւոյ
Հովիւը սգաւոր լռութիւն մը կը պահէ տագնապի առաջին օրէն սկսեալ , Այն որ Մեզի բերաւ իր պատմական նեցուկը և տակնուվրայ ըրաւ մեր հակառակորդները, Այն որ օրհնեց մեր
ժողովուրդը և մեր սրբակեաց Նարեկը հռչակեց Քրիստոնեայ եկեղեցիներու Տիեզերական ՎԱՐԴԱՊԵՏ — այն , որ Լուսաւորչի և Նարեկի յուշարձանները զետեղեց Վատիկանի մէջ:
Եթէ այս անպատասխանատու գործողութիւնները շարունակուին ՄՆԱՍ ԲԱՐԵԱՒ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՅԱՍՏԱՆ ,
ՄՆԱՍ ԲԱՐՈՎ ԶԲՕՍԱՇՐՋԻԿՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՈՒ՞Մ

Յարութիւն Ծ.Վրդ. Պզտիկեան
/Աստուածաբան /

Ասեկոսե.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով