«Միկա» բենզալցակայանում հայտնաբերվել է տղամարդու դի. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան փողոցից դեպի Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Միկա» բենզալցակայանում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 70-75 տարեկան տղամարդու դի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով