Աշտարակի քաղաքապետի ավտոմեքենան տեղափոխվեց տուգանային հրապարակ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայության ժամանակ կանգնեցրել են

Lexus մակնիշի 80 RO 808 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին թաղանթապատված է եղել սահմանվածից շատ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը ոչ ավել, ոչ պակաս, եղել է Ատարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով անգամ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար էլ քաղաքապետի Lexus-ը տեղափոխվել է ժողովրդին հայտնի «Սևանի գաի պլաշչադկա»։

ՃՈ-ն հորդորում է վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում, անկախ վարորդի զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, անկախ նրա վարած ավտոմեքենայի մակնիշից, օրինախախտները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, անհրաժեշտւթյան դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով