Ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ գյուղի ուղղությամբ, սակայն մարզպետն այդպես էլ դեպքի վայր չի այցելել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ադրբեջանական զինուժն օրերս կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ջիլ գյուղի ուղղությամբ:

Նկատենք, որ եթե Հայաստանի սահմանամերձ շրջաններից, օրինակ, Տավուշում երբեմն հաճախակիանում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, նույնը չես ասի Գեղարքունիքի մարզի մասին. այստեղ անհամեմատ հանգիստ է վիճակը:

Ու հիմա Ջիլ գյուղում հնչած կրակոցներից հետո Գեղարքունիքի մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն այդպես էլ դեպքի վայր չի այցելել:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր քայլը մեկնաբանել է, թե մեկ շաբաթ առաջ եւս նման դեպք է գրանցվել, եւ որ կատարվածը որքան էլ մտահոգիչ է, բայց եւ վախենալու կարիք չկա: «Դեպքի վայր չեմ այցելել, որովհետեւ դրա կարիքը պարզապես չի եղել: Սա առաջին դեպքը չի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր գյուղերի վրա մշտապես եղել են նման կրակոցներ: Սա արտառոց դեպք, հատուկ իրադարձություն չի: Մեր բանակը տիրապետում է իրավիճակին: Վախի, ցայտնոտի խնդիր չկա»,- ասել է նա: Մինչ այդ նկատենք, որ վերջին անգամ Գեղարքունիքի մարզում սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր եղել էին 2014 թվականին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով