VLV խանութը «մերժել» է ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանին

Facebook-յան օգտատեր Հարություն Մկրտչյանն իր անձական էջում պատմել է, թե ինչպես VLV էլեկտրոնային խանութի աշխատակիցները չեն սպասարկել ՀՀԿ-ական պատգամավորին՝ հրաժարվելով պատասխանել անգամ նրա հարցերին:

«Այն ինչ այսօր կատարվեց, մի քիչ տխրեցրեց ինձ: Գոնե ես նման բաներից չեմ ուրախանում, որովհետև ինքնադրսևորվելու տարիքից անցել եմ:

Պատմում եմ ականատեսի աչքերով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը մտնում է VLV էլեկտրոնիկայի խանութ-սրահ, հավանաբար գնում կատարելու: Մենեջերը կապ է տալիս աշխատողներին ու հրահանգում՝ չսպասարկել: Խանութի բոլոր աշխատողները «դուխով» մայկաներով: Դրան զուգահեռ միացնում են Նիկոլի երգը:

Արման Սաղաթելյանին չեն սպասարկում, հարցերին չեն պատասխանում ու վերջինս ստիպված հեռանում է խանութից:

Իսկ հիմա կարծիքս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդակերությունը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Ատելությունը, մեր մեջ թշնամիների փնտրելը ոչ մի լավ տեղ չի տանելու:

Բոլորս էլ դժգոհ ենք եղել: Բայց ադեկվատությունը կորցնելը, ոչ միայն չի օգնի լավ երկիր կառուցելու համար, այլ կտա հակառակ էֆեկտը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով