Daily Archives: 30.06.2018

Երեք պատգամավորներ կարող են զրկվել անձեռնմխելիությունից և կալանավորվել. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի խորհրդարանի ներկայիս կազմը կարող է թարմացվել, եթե հանրապետության դատախազը կրկին գա խորհրդարան և ևս մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցով միջնորդություն ներկայացնի: Տեղեկություններ կան, որ գլխավոր դատախազությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա ԱԺ առնվազն երեք պատգամավորներ կարող են զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից և կալանավորվել: Խոսքը ԱԺ նախկին փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, Վերահսկիչ պալատի նախկին… Կարդալ ավելին »

Բողոքի ակցիաները շարունակվում են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Այս օրերին ոչ միայն ջերմուկցիներն են ակցիաներ անում ընդդեմ Ամուլսարի, և հուլիսի 1-ին էլ բնապահպանները երթ են անում դեպի Վայոց ձոր՝ «զորակցելու Ամուլսարի պահապաններին», այլև Արմավիրում է անհանգիստ։ Մենք տեղեկացանք, որ առավոտյան պատրաստվում են ակցիա անել Եղեգնուտ գյուղի բնակիչները՝ ի պաշտպանություն գործող գյուղապետի, որի հրաժարականն է պահանջում գյուղացիների մեկ այլ խումբ։ Երեկոյան… Կարդալ ավելին »

Իշխանական նոր էլիտան քեֆ է արել. ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` իշխանական նոր էլիտան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեկ` հունիսի 29-ին, Հրազդանում մասնակցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի կնոջ ծննդյան օրը նշելու արարողությանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ծննդյան տոնակատարությունը շքեղ է եղել: Հյուրերի թվում եղել են փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Կոտայքի… Կարդալ ավելին »

Դատավորներն այս ամենը կրկես են համարում և վրդովված են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում վրդովված են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության գործընթացից: Թեկնածուներին ընտրող դատավորների ընդհանուր 2-րդ ժողովին 240 դատավորից հազիվ 80 հոգի է ներկայացել: Դատավորներն այս ամենը կրկես են համարում եւ վրդովված են։ «Մենք էլ, իրենք էլ գիտենք, որ ինչ թեկնածու էլ ուղարկեն ԱԺ, չի ընտրվելու, քաղաքական որոշում է պետք, հավատացեք՝ ոչ… Կարդալ ավելին »

Տեղակալն ունի յոթ անշարժ գույք՝ բնակարաններ, ավտոտնակներ, այգետնակներ ու հողամաս․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրառել է յոթ անուն անշարժ գույք ունենալու մասին։ Այսպես, նրա սեփականությունն են համարվում երկու բնակարան, երկու ավտոտնակ, երկու այգետնակ ու մեկ հողամաս։ Հայտարարագրել է նաև «TOYOTA COROLLA… Կարդալ ավելին »

Ռուստամ Գասպարյանը հանդիպել է Ծառուկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը չի բացառվում, որ ԲՀԿ-ին կրկին անդամության հայտ ներկայացնի: Նա մեր լրագրողի հետ զրույցում հիշեցրել է, որ երբեմնի հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, բարեկամներ։ Մեր մեջ այն ժամանակ եղել է… Կարդալ ավելին »

Անօրինական վարձատրություն, կաշառք, հափշտակություն. չարաշահումներ՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի առանձին աշխատակիցների մասնակցությամբ անօրինական վարձատրության, կաշառքի, խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ: Երևանի… Կարդալ ավելին »

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է.

Այսօր ՀՀ երրորդ նախագ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է. Ծնվել է 1954թ. հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում: 1971թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1975-1979թթ. աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ: 1979-1988թթ. եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝… Կարդալ ավելին »

Աղմկահարույց բացահայտումների հետքերով. 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր

Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ նոր քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊ ընկերության վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն ՀՀ դրամ: Նախաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ քրեական գործով խուզարկություն է… Կարդալ ավելին »

Գազալցակայանում ավտոբուս է պայթել

shamshyan.com-ի փոխանցմամբ. Արագածոտնի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկեվազ գյուղամիջյան ճանապարհին գտնվող գազալցակայանում, դեռեւս անհայտ պայմաններում, լիցքավորման պահին պայթյուն է տեղի ունեցել Բյուրեղավան միջհամայնքային երթուղու «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում։  Նախնական տեղեկություններով՝ զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտոբուսը, սակայն, վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում փորձագետներ են աշխատում: Փաստի առիթով ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում… Կարդալ ավելին »