Daily Archives: 28.06.2018

«Ալիևի հայտարարությունը լուրջ է. ամենատարեց մարդուց մինչև նորածին երեխա՝ պետք է պատրաստվենք առաջիկա պատերազմին». գնդապետ Կորյուն Ղումաշյան

«Ալիևի հայտարարությունը լուրջ է, իսկ հայ և միջազգային հանրությունը լուռ է։ Վերջին զորահանդեսին տարբեր երկրներ էին մասնակցում, որոնք հիացմունքով նայում էին, իսկ Ալիևը նման հայտարարություն արեց»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։ Հիշեցնենք, որ Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն… Կարդալ ավելին »

Վարչապետն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: «Լիարժեք կիսում եմ ձեր վիշտը և կարծում եմ՝ դա բոլորիս վիշտն է, որովհետև ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ ներհայաստանյան խնդիրների լուծման առումով մենք չպետք է ունենանք բռնության որևէ դրսևորում: Նաև ուրախ… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանի անտերության մատնված շները սովից ոռնում են.

Մանվել Գրիգորյանի կալանավորումից և նրա ընտանիքի մյուս անդամների Էջմիածնից խորհրդավոր կերպով անհետանալուց հետո անտեր են մնացել գեներալի թանկարժեք ցեղատեսակի շները: Շների կացարանը Մանվել Գրիգորյանի Էջմիածնի Ալավերդյան փողոցի տան հարևանությամբ գտնվող տարածքներում է: Ականատեսները պատմում են, որ օրեր շարունակ անտերության մատնված շներն օր ու գիշեր աղմկում, կաղկանձում են սովից՝ խանգարելով շրջապատի անդորրը: Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները մինչ… Կարդալ ավելին »

Ծրագիրը դադարեցնելու մասին խոսք չի կարող լինել. «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն

Ամուլսար տանող ճանապարհը արդեն 6-րդ օրն է փակ է։ Մեծ թվով քաղաքացիներ բողոքի երթ են անցկացնում։ Բողոքին մասնակցում են ոչ միայն Ջերմուկի եւ Գնդեվազի բնակիչները, այլ նաեւ մոտակա գյուղերի բնակիչները, քաղաքացիներ Երեւանից եւ այլ մարզերից։ Նրանք պահանջում են, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը հեռանա Ամուլսարից եւ չշահագործի հանքը, քանի որ այն բնությանը անդառնալի հետեւանքներ կպատճառի: Արդյո՞ք… Կարդալ ավելին »

Բերման ենթարկելիս չգիտեինք, որ զենքերն օրինական են. Ոստիկանապետ

«Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքերն օրինական են եղել»,- հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ բերման ենթարկելիս ի սկզբանե չեն իմացել՝ նրա զենքն օրինական է, թե` ոչ: «Մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր ունի, դա փաստ է»,- ասաց նա՝ նշելով, որ այդ փաստն էլ ստուգելու համար նրան… Կարդալ ավելին »

Ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 94 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել: Առավել մանրամասն  Գագիկ Շամշյանի՝  տեսանյութում

Ադրբեջանը մոտեցել է կարմիր գծին

Lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Պարոն Բաբայան, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղաշարժերին ու կուտակումներին, հայտարարել էր, որ հակառակորդը նախապատրաստվում է ինչ-որ գործողությունների։ Այս պահին ինչպիսի՞ն է իրավիճակը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս տարվա ապրիլից հակառակորդն իր երկրի խորքից դեպի սահմանային շրջաններ է տեղափոխել բազմաթիվ ստորաբաժանումներ։… Կարդալ ավելին »

Մանվելականները, վրեժից վախենալով, լքում են Էջմիածինը. գեներալի այգիներն անմշակ են մնացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ներկայացել է իրավապահներին, եւ նրան ձերբակալել են։ Նա կասկածվում է «մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք» ձեռք բերելու եւ պահելու մեջ՝ ՔՕ հոդված 235, 2-րդ մաս։ Իսկ մանվելականները շարունակում են «արտագաղթել» Էջմիածնից, Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո գեներալի ընտանիքի եւ նրա բարեկամների ու մերձավորների նկատմամբ… Կարդալ ավելին »

Սպասվում են նոր աղմկահարույց բացահայտումներ . Փաշինյանը հրահանգ է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերն այս օրերին պարզապես խուճապի մեջ են: Բանն այն է, որ ժամանակին պաշտոնյաներից ու պատգամավորներից շատերն իրենց երեխաներին ազատել են բանակից ոմանք օբյեկտիվ, ոմանք սուբյեկտիվ պատճառներով: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նրանք զբաղված են այդ արխիվային փաստաթղթերը վերանայելով, վերաձեւակերպելով, որպեսզի ստուգումների դեպքում օրինականության հետ կապված… Կարդալ ավելին »