Daily Archives: 27.06.2018

ԱԱԾ տնօրեն Վանեցյանի մայրը պաշտոն ստացավ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մարգարիտ Ազարյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ։ Ազարյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է, ով Բաղրամյան 26-ի երկարամյա աշխատակից է եղել, նաև կադրերի վարչության պետ: Ասում են՝ ժամանակին վայելել է անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը:

Փաստաբաններ, ովքեր տիրապետում են իրենց մասնագիտական աշխատանքին

4news.am լրատվակայքը իր հատուկ շնորհակալություն է հայտնում փաստաբաններ ՝ Մայիս Հովհաննիսյանին և Գայանե Ղուլյանին: Փաստաբաններ, ովքեր իրենց անաչառությամբ տիրապետում են իրենց մասնագիտական աշխատանքին ու կարողություններին: 4news.am լրատվակայքը շարունակելու է համագործակցությունը:

Ռազմարդյունաբերության կոմիտեի նոր նախագահ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Ավետիք Քերոբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարեգին Գաբրիելյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Գարեգին Գաբրիելյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Նազիկ Ամիրյանի հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են

ՀՀ ոստիկանության ծառայողները Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հայտնաբերման և ձերբակալման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հունիսի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում էր կայացրել:

Չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք, ձեզ պարացնելու ենք. Հայկ Դեմոյանը՝ ԿԳ նախարարին ու փոխնախարարին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը սոցցանցի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենյակ, այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի… Կարդալ ավելին »

«5-ը գնդակ եմ կերել, 4-ը՝ հայի». Արամ Թորգոմյան

Հունիսի 26-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս Թեման՝ «Արցախյան հիմնախնդիրը և նրա իրական պաշտպանները։ ԱԱԾ-ի վերջին բացահայտումները։ Իրադրությունը Հայաստանում, Արցախում. և սահմանին. Դիրքորոշումներ։ Հրատապ անելիքներ և ինչպես երիտասարդությանը ներգրավվել հայրենիքի պաշտպանության գործին ու որքանով է ՀԿ-ների մասնակցությունը այդ գործընթացին արդյունավետ»։ Բանախոսներն են՝ Արամ Թորգոմյան – Հայոց Ազգային Բանակ (ՀԱԲ)… Կարդալ ավելին »