Daily Archives: 26.06.2018

Թաքֆիրական ահաբեկիչները ձախողել են Իրանի տարածք մուտք գործելու հարցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի զորակայանի ռազմացամաքային ուժերի հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացրել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Միրջավեում թաքֆիրական ահաբեկիչների խմբի հետ այդ զորակայանի մարտիկների բախման մասին : Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հայտարարություն տարածելով, Ղոդսի զորակայանի հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացրել է, որ երկուշաբթի երեկոյան, թաքֆիրական խմբավորման անդամ մի խումբ ահաբեկիչներ մտադիր էին Իրանի… Կարդալ ավելին »

ՔՊ-ական Դավիթ Խուդաթյանը՝ Արմավիրի քաղաքապետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակելու Դավիթ Խուդաթյանին: Խուդաթյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային կառույցի ղեկավարն է, ՔՊ քաղաքական խորհրդի անդամ: 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Խուդաթյանը եղել է Արմավիրի մարզը ընդգրկող թիվ 6 ընտրատարածքի «Ելք» խմբակցության ռեյտինգային ցուցակում՝ ստանալով 789 ձայն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»… Կարդալ ավելին »

Ինչու է հրաժարական տվել Կարեն Կարապետյանը, և ով կփոխարինի նրան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հասարակությունը հետեւում է Սերժ Սարգսյանի մերձավորների վերաբերյալ այս օրերի կոռուպցիոն բացահայտումերին, իրավապահների կողմից նրանց բերման ենթարկելու եւ ձերբակալելու օպերացիաներին, հետաքրքիր կադրային փոփոխություններ են սկսվել ՀՀԿ-ում. կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք` Կարապետյանը նախարարների իր թիմի հետ ՀՀԿ-ին անդամակցեց վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո: Առայժմ նա հրաժարվել… Կարդալ ավելին »

Ալիևը Մոսկվային հասկացրել է, որ պատրաստ է բանակցել Արմեն Սարգսյանի հե՞տ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաեւ արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։ Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն… Կարդալ ավելին »

«Նախիջևանի ուղղությամբ տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժ». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է խոսակցություններն այն մասին, թե ադրբեջանական կողմը Նախիջևանի հետ սահմանին՝ Արենի գյուղի ուղղությյամբ, կարևոր բարձունք է գրավել: «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի միջոցով պատասխանելով օգտատեր Սամվել Չախալյանի հարցին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետև այն տարածքները, որոնք հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են… Կարդալ ավելին »

ԿԳՆ-ում աշխատանքը պարալիզացված է. նախարարը միայն «իր մարդկանց» հետ է շփվում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ: «Նա ոչ միայն նախարարության ընդհանուր աշխատակազմի, նույնիսկ վարչության ու բաժինների ղեկավարների հետ չի հանդիպել: Կարեւորագույն բոլոր հանդիպումներին ու քննարկումներին միայն նախարարն ու իր մտերիմ երկու փոխնախարարներն են մասնակցում: Նախարարության աշխատանքը պարալիզացված է, աշխատակիցները չգիտեն`… Կարդալ ավելին »

Արամ Սիմոնյանը սեպտեմբերին հրաժարական կտա. ո՞վ է ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս 100 հոգի` երիտասարդ դասախոսներ, գնացել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի բնակարան և պահանջել են թոշակառու դասախոսներին և գիտական աշխատանք չունեցող դասախոսներին կրճատել, միաժամանակ սպառնացել են, որ կրկին կվերսկսվի դասադուլների շարքը: Սիմոնյանը ասել է, որ կգնա այդ քայլին, սակայն որոշ ժամանակ… Կարդալ ավելին »

Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումը՝ ավագանու այսօրվա նիստո՞ւմ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր չի վարի ավագանու նիստը: Տարոն Մարգարյանը արդեն մի քանի օր է՝ ընդհանրապես չի ներկայանում աշխատանքի, և բոլորը սպասում են, թե երբ նա կուղարկի հրաժարականի իր դիմումը: Հնարավոր է, որ այն հրապարակվի ավագանու այսօրվա նիստում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Վարչապետ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Լևոն Մինասյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լևոն Մինասյանին նշանակել Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ:

Դատարանը մերժեց Գ. Մանուկյանի հայցը ընդդեմ 4news.am կայքի

Գ. Մանուկյանի ներկայացուցիչ Վ. Սեդրակյանը 01.02.2017թ.-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «4news.am» լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանին վիրավորանքի, զրպարտության տեքստը հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Դատարանի 07.02.2017թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը նշանակվել է քննության: 01.03.2017թ.-ին հայցվորի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցադիմումի լրացում և խնդրել «4news.am» լրատվակայքի դոմեյնի սեփականատեր Լ. Հովակիմյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝… Կարդալ ավելին »