Daily Archives: 22.06.2018

Ոստիկանության պետը ներկայացրեց Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին

Հունիսի 22-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին: Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմին շնորհակալություն հայտնեց մինչ այժմ կատարած աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար: Ոստիկանության պետը համոզմունք… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաղս էլ գիտեինք, որ անում ա, ինքը ագահ է, եղբոր որդիներից էլ խլեց. Ռուստամ Գասպարյան

Ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե չգիտի ինչպես անի, որ Մանվել Գրիգորյանի արածից հետո կեղտը մաքրվի: Նա կոչ արեց համեմատության մեջ չդնել Մանվել Գրիգորյանին և ԵԿՄ-ին: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է՝ Հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը եւ հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»: Այս… Կարդալ ավելին »

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավարը մանրամասներ է հայտնում

Լրագրողների հետ զրույցում ԵԿՄ Շիրակի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը նշեց, որ այն տղաները, ովքեր չեն կարողացել լինել առաջնագծում, ապրիլյան պատերազմի օրերին կազմակերպել են ապրանքներն Արցախ ուղարկելու գործընթացը: «Մարզային վարչությունների ղեկավարները եղել են առաջնագծում և ոչնչից տեղյակ չեն: Թող քննեն, թող ճիշտը իմանան», – նշեց նա: Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Եթե կապացուցվի, որ ես 1 լումա մսխել եմ հանրային միջոցներից պատրաստ եմ կրել օրենքով սահմանված ամենախիստ պատիժը. Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել։ «Հարգելի հայրենակիցներ, այս պահին գտնվում եմ Ալբանիայում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցության նպատակով: Տեղեկացա, որ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան եթերում ցուցադրել է իմ կիսակառույց շինությունը և հայտարարել, որ այն «կառուցվում է հանրային միջոցների՝ ժողովրդից թալանված փողերի հաշվին»: Այս կիսակառույց շինությունը,… Կարդալ ավելին »

Առաքել Մովսիսյանը ազատ արձակվեց

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն Ազգային անվտանգության ծառայությունից ազատ է արձակվել: Հունիսի 21-ին Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո Առաքել Մովսիսյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ:

Արմեն Սարգսյանը որտե՞ղ կնշի իր ծննդյան 65 ամյակը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է՝ լրանում է նրա 65 տարին: Սարգսյանը մտադիր է իր ծննդյան տոնը նշել Մեծ Բրիտանիայում, ինչպես ինքն է սիրում ասել՝ հարազատների և ընկերների նեղ շրջապատում: Նախագահի մտերմագույն ընկերները Մեծ Բրիտանիայում են։ Ենթադրելի է, որ նա իր հոբելյանը կնշի հենց Մեծ Բրիտանիայում»։ Ամբողջությամբ կարող… Կարդալ ավելին »

Փաշինյանը մեկնում է Բրյուսել. Ինչու է կարևոր նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հուլիսի 11-12-ին Բրյուսելում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին: Փաշինյանի մասնակցությունը այդ միջոցառմանը կարեւոր է այնքանով, որ Հայաստանը չնայած ՀԱՊԿ անդամ երկիր է, բայց ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես գործընկեր կազմակերպություն եւ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում հուսալի դաշնակից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

ԱԱԾ-ն հայտնաբերել է մոտ 200 կգ ոսկի, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին: Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին: Հայ պաշտոնյաները ոսկին դիտարկել են խնայողությունների և հարստության կուտակման ու պահպանման առավել հուսալի միջոց՝ երբեք չմտածելով, որ այն… Կարդալ ավելին »