Daily Archives: 20.06.2018

Սպանության գործով Ալավերդցի Վահագնից կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննչականի պետը նորից կկալանավորվի

Կամո Փիրուզյանի սպանության գործով «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմամբ դարձյալ կալանավորվի: Այս մասին «Հետք»-ին ասաց Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը: Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ մինչ այդ կալանքի տակ գտնված Շուշանյանը գրավի… Կարդալ ավելին »

Սոցիալապես անապահով ընտանիքներին հուլիսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում կտրամադրվի

«Տաշիր» ընկերությունների խումբը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացրել հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել էլեկտրաէներգիայի սակագնի մասնակի փոխհատուցում` 1 կՎտ*Ժ-ի դիմաց 10 դրամի չափով՝ ամսական մինչև 250 կՎտ*Ժ ծախսից: Այդ մասին տեղեկացնում է «Տաշիր» խմբի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության, փոխհատուցումը կտրամադրվի «Տաշիր» ընկերությունների խմբի սեփական միջոցներից և կկազմի սոցիալապես անապահով ընտանիքների… Կարդալ ավելին »

«Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը մտահոգիչ է ու դատապարտելի». Էդուարդ Շարմազանով

Ալբանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունիսի 19-ին հանդիպել է ՍԾՏՀ ԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավար Կոնստանտինոս Մորֆիդիսի հետ: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների բազմադարյա բարեկամությանը, ընդհանուր պատմական անցյալին: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ առկա հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության ոլորտների… Կարդալ ավելին »

«Ալֆոնս» մարդը. ո՞վ է բողոքել Վստրեչի ապերի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ Վստրեչի ապերի նկատմամբ: Նա մեղադրվում է մի քաղաքացու առեւանգելու եւ ծեծի ենթարկելու մեջ: Եւ ուշագրավն այն է, որ դեպքը, որի մեջ մեղադրում են Վարդանյանին, տեղի է ունեցել դեռ նախորդ տարվա հուլիսին,… Կարդալ ավելին »

Սեյրան Օհանյանն ի՞նչ առնչություն ունի Մանվել Գրիգորյանի գործի հետ

«Դրանք դատավարական հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառման իրենց հիմքերն ունեն: Այս պահին դուք տեսնում եք, որ ընդամենը 2 օրվա հարուցված քրեական գործի հետ գործ ունենք և առաջիկայում գործով ձեռք բերված տվյալների հիման վրա կգնահատենք հիմքերը, թե ներգրավված անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ հարկադրանքի ինչ միջոցներ կկիրառենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը`… Կարդալ ավելին »

Աստղագուշակ Հունիսի 20-ի համար

Խոյ: Թեև օրվա ընթացքում մի շարք դժվարություններ կլինեն, այնուամնենայնիվ, հաճելի պահերը ևս չեն բացառվում: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում՝ անպայման հաջողության կհասնեք: Մասնագիտական ոլորտում կարող եք, սովորական դարձած խնդիրներին, նոր լուծումներ գտնել: Գործընկերների հետ հնարավոր են տարաձայնություններ, սակայն, փոխզիջումների շնորհիվ, լուրջ կոնֆլիկտներ չեն ծագի: Այսօր օգտակար կլինեն պրոֆելակտիկ, առողջարարական պրոցեդուրաները: Նրանք, ովքեր սպորտով են զբաղվում, ցանկալի… Կարդալ ավելին »

Ով կլինի ՀՀ Քննչական Կոմիտեի նոր նախագահը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում լայնորեն շրջանառվում են լուրեր, թե ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հավանական թեկնածուների շարքում ով կլինի այն միակը, որը կփոխարինի այս պաշտոնում Աղվան Հովսեփյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր իշխանությունները լրջորեն դիտարկում են ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանի թեկնածությունը: Այս եզրահանգմանն են եկել վերջիններս՝ կարևորելով այն, որ այդ կառույցում… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի որոշմամբ, ապացույցների բավարար համակցության հիման վրա, 19.06.2018թ.-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ… Կարդալ ավելին »

Հայտարարություն. բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը պարզելու նպատակով վերջինիս, ինչպես նաև նրան ճանաչող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին դիմում է ՀՀ քաղաքացիներին` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քննվող քրեական գործով քննության ենթակա դեպքերի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտմանն աջակցելու նպատակով: Հիշյալ քրեական գործով քննություն է կատարվում 2018 թվականիապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության և… Կարդալ ավելին »

ՀՀ ՀՔԾ-ն պարզաբանում է

Հաշվի առնելով 19.06.2018թ.-ին Ա. Վ.-ի վերաբերյալ քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հաղորդագրության առնչությամբ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած այն հրապարակումները, թե ենթադրյալ հանցագործություն կատարած անձին նախաքննական մարմին ներկայանալու ծանուցում չի ուղարկվել, հարկ ենք համարում հայտնել, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Վերը նշված անձի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է, և նրա նկատմամբ… Կարդալ ավելին »