Daily Archives: 18.06.2018

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ և վարչապետին

Ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 18–ին, լրագրողների հետ զրույցում ասած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Չասենք մտավախություն, կարող են լինեն նման բաներ։ Անկեղծ ասած ստանում ենք ինֆորմացիա, որ որոշ խմբեր փորձում են ինձ վնասազերծել։ Բայց իրենց մոտ չի ստացվի։ Վարչապետի հետ կապված նույն վիճակն է, բայց վարչապետի… Կարդալ ավելին »

Բրյուսովի անվան համալսարանի պահեստից հափշտակվել է շուրջ 13 մլն դրամի գույք

2017 թվականի փետրվարին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նյութեր են ստացվել «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նյութական միջոցների պակասորդի վերաբերյալ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` կատարված հափշտակությանը ՊՈԱԿ-ի պահեստապետի առնչության վերաբերյալ։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քննությամբ… Կարդալ ավելին »

Արդարացում չկա, ախպեր, զինվորի՞ց, զինվորից գողացողը դավաճան է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԱԾ բացահայտումների մասին, ասաց, որ զինվորից գողացողը դավաճան է: «Եթե պարզվի, որ այն ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն եւ համապատասխանում է իրականությանը՝ դրան արդարացում չկա: Բոլորն էլ պետք է պատասխան տան, բայց կա երկու բան՝ չպետք է մոռանանք անմեղության կանխավարկածի մասին եւ իրավապահների գործերին ոչ ոք չպետք է… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանի գործի մասնակիցները պետք է բացահայտվեն՝ անկախ նրանց կոչումներից և կարգավիճակներից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ: Նիստի մեկնարկին վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է. «Կարծում եմ ՝ տեղյակ եք երեկվա և նախորդ օրվա իրադարձություններին: Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում տեղի են ունեցել խուզարկություններ: Առանց որևէ անմեղության կանխավարկած խախտելու՝ ուզում եմ արձանագրել, որ մենք գործ ունենք թերևս երրորդ… Կարդալ ավելին »

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ գումարել: Առաջարկվեց հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով ` Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաս-տանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ է. 1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային… Կարդալ ավելին »

Եթե հաստատվի Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, նա պետք է պատասխան տա օրենքի ողջ խստությամբ. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին առնչվող՝ Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութի և նրան առաջադրված մեղադրանքի առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանն այսօր ազատ կարձակվի՞. ժողովուրդ

Այսօր՝ 18:00-ին, լրանում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին ձերբակալելու 72 ժամը: Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Սահմանադրության 96-րդ հոդվածում նշվում է.  Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ: Պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրա պաշտպանությունից

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնում է. «Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել… Կարդալ ավելին »

«Ես գնացի ընդառաջ, նույն պարոն Հակոբ Հակոբյանի հետ հանդիպեցի, ու օգնականիս 10 րոպե հետո սպանեցին». Էջմիածնի քաղաքապետ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներն Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ինչքը չի գնացել իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների հետ հանդիպման։ Ի պատասխան՝ քաղաքապետն ասաց, որ ցուցարարներն իրենից հանդիպում չեն պահանջել։ Լրագրողի դիտարկմանը, թե՝ դուք կարող էիք ընդառաջ գնալ, քաղաքապետն այսպես արձագանքեց. «Ձեզ թվում է՝ ես վախենում եմ ու չէի՞ կարող… Կարդալ ավելին »