Daily Archives: 15.06.2018

Վարկային վատ պատմությունը կմաքրվի, տույժը կներվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային ժողովն առաջիկայում կքննարկի Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է համաներում կիրառել անհուսալի վարկառուների տույժ-տուգանքների պարտավորությունների գծով: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում: Բոլոր այն քաղաքացիները, որոնք համարվում են անհուսալի վարկառու, ունեն տույժեր, տուգանքներ, հետաքրքրվում են` արդյոք իրենք կարող են օգտվել այս… Կարդալ ավելին »

Ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները կրկին ՊԵԿ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ից ստացվող տեղեկությունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հակահեղափոխություն է եղել, համակարգ են վերադառնում նախկինում ռիսկային և կոռումպացվածի համբավ ունեցող աշխատակիցները: 2017թ. հունիսին ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տեղի ունեցավ աշխատակիցների մոտ 40 տոկոսի կրճատում: Հիմք ընդունելով ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությունում առկա ինֆորմացիան՝ աշխատանքից ազատվեցին վարչությունների… Կարդալ ավելին »

Ահազանգ. Չեխովի անվան դպրոցում աշակերտներից տնօրինությունը գումարներ է պահանջում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի խմբագրություն էին ահազանգել մայրաքաղաքի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի մի խումբ ծնողներ և դժգոհում էին, որ 8-րդ դասարանից 9-րդ փոխադրված աշակերտներից տնօրինությունը գումարներ է պահանջում: Ըստ ծնողների` դպրոցի փոխտնօրենը հերթով մոտենում է ուսման առաջադիմությամբ աչքի չընկնող աշակերտներին և նրանց հորդորում կա՛մ թողնել դպրոցը, կա՛մ հաջորդ օրը ներկայանալ ծնողի հետ: Ծնողի… Կարդալ ավելին »

Հունիսի 15-ի աստղագուշակ

Խոյ: Զգույշ եղեք մասնագիտական գործունեության մեջ: Խնդիրները, որ այսօր հարկ կլինի լուծել կատակ չեն: Անզգուշությունը կհանգեցնի սխալների, ինչից անմիջապես կարող են օգտվել ձեր բարին չկամեցողները: Ցավոք դուք հակված եք օգնություն սպասելու, երբ հարկավոր է գործել ինքնուրույն և ականջի հետև գցելու կարևոր խորհուրդները, երբ պետք է հետևել դրանց: Տարեց ազգակիցները կշտամբանքների հարցում ժլատ չեն լինի, բացառված… Կարդալ ավելին »

Բրյուսովի համալսարանում բացահայտված չարաշահումների հետքերով. ով է հայտնվել մեղադրյալի աթոռին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան  պետական  լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների համար մեղադրյալի աթոռին է հայտնվել պահակապետ Համբերիկ Գալստյանը: Դեռ նախորդ տարի բացահայտվել էր մոտ 30 մլն դրամի գույքի պակասուրդ, ու որ համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաեւ պակասուրդ ապրանքների հաշվապահական ձեւակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող… Կարդալ ավելին »

Դեպուտատին ակտ չի կարելի գրել. ով կփոխարինի «Ծառուկյան» խմբակցությունից հեռացած պատգամավորին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Մերուժան Սիմոնյանը, նեղանալով, որ իրեն Սյունիքի մարզպետ չնշանակեցին, մանդատը վայր դրեց։ Լուրեր կան, որ նրա մանդատը բաժին կհասնի էջմիածնեցի Հրանտ Դավթյանին, ով 2017թ․ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Արմավիրում եւ ստացել 7 հազար 616 ձայն՝ «ԾԴ» թեկնածուների մեջ այդ մարզում լինելով 2-րդը: Նա սկզբում մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել… Կարդալ ավելին »

Պատրա՞ստ է նախարարը վճարել ուսուցչին կիրակի օրն աշխատելու համար․ հերթական կի՞քս. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այնքան է տարված կոռուպցիոն բացահայտումներով եւ դրանք Ֆեյսբուքում ներկայացնելով, որ չի հասցնում անգամ օրացույցին նայել։ Նա 9-րդ դասարանի ավարտական քննությունը «Գրականություն» առարկայից նշանակել է հունիսի 17-ին՝ կիրակի, ոչ աշխատանքային օր՝ այդպիսով ոտնահարելով ՀՀ հպարտ քաղաքացու հանգստի իրավունքը: Այժմ մանկավարժները հարց են բարձրացնում՝ պատրա՞ստ է նախարարը… Կարդալ ավելին »

Արդեն Փաշինյանի անունից են ներկայանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործադիր իշխանության շուրջ առաջին հայացքից զվարճալի, բայց իրականում բավական վտանգավոր իրադարձություններ են զարգանում: Ինչպես հայտնի է, ռուս պրանկերներն արդեն երկու անգամ զանգահարել են արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից եւ հեռախոսազրույց ունեցել: Մայիսի 24-ին պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը եւ Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար… Կարդալ ավելին »