Daily Archives: 07.06.2018

Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել մարտի 1-ի գործով

Մարտի 1-ի ոճրագործության կազմակերպիչների գործի բացահայտումը իրապես կարող է շարժվել մեռյալ կետից: Հենտաքննություն իրականացնող մարմինը` ՀՔԾ-ն, բավական լուրջ հիմքեր ունի հարցաքննության կանչելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հիմա երևի քննվում է այն հարցը, թե ինչ կարգավիճակով է հարցաքննվելու Քոչարյանը՝ որպես սովորական վկա՞, թե՞ մեղադրյալ: Իսկ նրան այդ գործով մեղադրանք առաջադրելու համար կան բոլոր բավարար հիմքերը: Իրավապահ… Կարդալ ավելին »

Իրավաբանների խումբն արդեն 1 ամիս աշխատում է սահմանադրական փոփոխությունների վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն հայտարարել է, որ պետք է փոխել Սահմանադրությունը եւ բալանսավորել իշխանության թեւերի գործունեությունը։ Խոսակցություններ կան, որ նրա նախաձեռնությամբ արդեն իրավաբանների խումբ է աշխատում սահմանադրական փոփոխությունների վրա։ Որքա՞ն ժամանակ է, որ խումբն աշխատում է՝ հետաքրքրվեցինք իշխանական աղբյուրից։ «Այո, աշխատանքային խումբ կա, որը մոտ 1 ամիս աշխատում է այդ… Կարդալ ավելին »

Աղմկահարույց բացահայտում. կա ձայնագրություն, որ Գ. Գրիգորյանը ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է Ռոբերտ Քոչարյանից. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմիններին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանի հարցաքննությունը կարևոր է այնքանով, որ հենց նա էր ղեկավարում խաղաղ ցուցարարների դեմ իրականացված հատուկ միջոցառումը, որին զոհ գնացին ՀՀ 10 քաղաքացիներ, որոնց թվում՝ 8 խաղաղ ցուցարարներ: Եվ ահա, ըստ մեր… Կարդալ ավելին »

Ստամբուլում հայկական եկեղեցու վրա հարձակված անձը կարող է բանտարկվել

Ստամբուլի դատախազությունն ավարտել է Քադըքյոյ շրջանում գտնվող հայկական սուրբ Թագավոր եկեղեցու վրա հարձակման գործով սկսած հետաքննությունը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դատախազությունը պահանջում է կասկածյալ Սերդար Քաբանին դատապարտել 4 ամսից մինչև 1 տարի 4 ամսվա ազատազրկման՝ հիմք ընդունելով «պաշտանմունքային վայրերին վնաս հասցնելու» հոդվածով հատկանիշները: Նշվում է, որ, ըստ բժշկական զննության, կասկածյալը տառապում է հոգեկան հիվանդությամբ և եկեղեցու վրա… Կարդալ ավելին »

Սիրիայի ԱԳՆ .«ԱՄՆ-ը շարունակում է սիրիացի խաղաղ բնակիչների դեմ իր հարձակումները»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիան շարունակում է այդ երկրի խաղաղ բնակիչների դեմ իր հարձակումները: Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, նամակում նշված է, որ ամերիկյան կոալիցիան վերջին օրերին ռմբակոծել է Սիրիայի Դեր Զորի, Հասակեի և Ալ-Ռաղղայի… Կարդալ ավելին »

Դավիթ Համբարձումյանը հայտարարություն է տարածել

Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատար Լ. Գրիգորյանին Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ. Ս. Գևորգյանին Պատճենը` ՀՀ տարածքային կառաճվարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին Հարգելի պարոն, Սույն թվականի հունիսի 05-ին Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի առանց համարակալման գրությամբ (նշված է քրեական գործի համարը որպես գրության համար) Մասիսի քաղաքապետարան է ուղարկվել Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Գ.Ս. Գևորգյանի… Կարդալ ավելին »

Հունիսի 7-ի աստղագուշակ

Խոյ: Այսօրվա ձեր պլանները հնարավոր է չիրականանան արտաքին ուժերի ազդեցության տակ։ Եթե ցանկանում եք հաջողել, համառ եղեք։ Ցուլ: Այսօր դուք կհայտնվեք փակուղում ձեր չափազանց շտապողականության պատճառող։ Փորձեք ամեն ինչ հերթով անել։ Երկվորյակ: Այսօր օրը ձեզ ձանձրալի կթվա, դուք սովոր եք ակտիվ կյանքի, պասիվությունը դուք ասոցացնում եք ձանձրույթի հետ։ Խեցգետին: Այսօր դուք շատ բեղուն աշխատանքային օր կունենաք։ Ամեն ինչ… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանը Արցախի ԱԱԾ նոր տնօրեն է նշանակել

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Համաձայն հրամանագրերի՝ Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝… Կարդալ ավելին »

Կաթողիկոսն իր հրաժարականը պահանջող քահանաներին հրավիրել է հանդիպման

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած ցույցի մասնակիցներին հրավիրել է հունիսի 7-ին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալ իր ու եպիսկոպոսների հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը: «Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա… Կարդալ ավելին »

Արսեն Հարությունյանը ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից

Արսեն Հարությունյանն ազատվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր դիմումի… Կարդալ ավելին »