Daily Archives: 02.06.2018

Դատարանն ազատ արձակեց Մասիսի քաղաքապետին և փոխքաղաքապետին

Դատարանն ազատ արձակեց Մասիսի քաղաքապետին և փոխքաղաքապետին: Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումից: Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Ձեռք բերված… Կարդալ ավելին »

Ինչու է մտահոգված Աշոտյանը

Աշոտյանը ֆեյսբուքում գրառում է կատարել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի արտահայտած մտքի մասին: «Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի այսօրվա հայտարարությունը Հայաստանի նոր ղեկավարության արտահայտած տեսակետների հետ կապված շատ մտահոգիչ եմ համարում։ Վերջին 15 տարվա մեջ, ինչ զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, չեմ հիշում Արցախյան հիմնախնդրին վերաբերող նման տեսակետ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պաշտոնական ներկայացուցչի… Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը՝ օդանավի մասին. «Ծախսեր կան, որ պետք է արվեն»

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ավարտվեց մայիսի 31 – հունիսի 1 Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ընթացքում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների և այլ խնդիրների վերաբերյալ։ Քննարկվեցին մեր երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք… Կարդալ ավելին »

Ստավանգերում Լեւոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում «Norway Chess» գերմրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո երեկ վերսկսեցին պայքարը: Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Շախրիյար Մամեդյարովի հետ ու վստահ հաղթանակ տարավ: Սերգեյ Կարյակինն առավելության հասավ Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ, Հիկարու Նակամուրա- Մագնուս Կարլսեն, Վիշվանաթան Անանդ- Ուեսլի Սո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ Դին Լիժեն-Ֆաբիանո Կարուանա հակամարտությունը չկայացավ: Վաստակելով 2 միավոր՝… Կարդալ ավելին »

«Հին Հայաստանի» օրենքներով. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է.ԱԱԾ-ն խոշոր բացահայտումներ է արել «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում: Մեծ հաշվով, դա ոչ այնքան բացահայտում էր, որքան օրենքի շեղումների հայտնի փաստերի հրապարակում՝ խախտումներ, որոնք համապատասխանում էին, այսպես ասած, «հին Հայաստանի» տառին ու ոգուն: Անձամբ ես մի քանի անգամ հետաքրքրվել եմ տնտեսագետներից, թե ինչ կլինի, եթե խոշոր սեփականատերերը «ձեւանա» մանր սեփականատեր, որպեսզի ԱԱՀ… Կարդալ ավելին »

Ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, որ ապօրինությունն ավելի լավ է, իրենց վրա կզգան օրինականության ուժը. վարչապետը՝ թանկացումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր հանրապետության մի շարք խանութներում տեղի ունեցած թանկացումներին և կոչ է արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»: «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,-գրել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ… Կարդալ ավելին »