Daily Archives: 01.06.2018

20 միլիոն դրամանոց թռիչքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության լրատվական ծառա­յությունից որևէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ: Կա­ռավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապե­րի վարչության պետ: Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագա­հի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավա­րության ղեկավարների նիստին: Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն… Կարդալ ավելին »

Արմեն Սարգսյանը կդիմի Սահմանադրական դատարան. նա գրություն է ուղարկել ԱԺ նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվում է ժամանակավոր խորհրդակցական աշխատանքային խումբ՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների վերաբերյալ կարծիքներ ձևավորելու և իրեն ներկայացնելու համար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տրամադրել է գրության տեքստը, որը մայիսի 24-ին ուղարկվել է Ազգային… Կարդալ ավելին »

Ուլնեցու փողոցում անկարգությունների առթիվ քննվող քրեական գործով փնտրվող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները հայտնաբերվել են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենաները, որոնց մեջ գտնված անձինք Կ. Ուլնեցու փողոցում բռնություն էին գործադրել ցուցարարների նկատմամբ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, իրականացված  բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիները մասամբ… Կարդալ ավելին »

Արայիկ Հարությունյանը պատրաստվում է պայքարել լատինատառ հայերենի դեմ

ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջնային խնդիրներից է օտարագիր, մասնավորապես՝ լատինատառ հայերենի դեմ պայքարը: Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա պնդմամբ` ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունն այս տարիների ընթացքում համատարած ոտնահարել է հայերենը: «Լեզվի տեսչությունը անարդյունավետ է աշխատել և մատնված է… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: Վեհափառ Հայրապետն, անդրադառնալով երկրում տեղի ունեցած ներքաղաքական… Կարդալ ավելին »

Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ ենթակայության ներքո. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան նիստի օրակարգին անցնելը՝ ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ «Ռենկո» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը: «10 օր առաջ հանդիպում էի ունեցել «Ռենկո» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր մտադիր էին Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցելու գործընթաց սկսել: Պայմանավորվածության համաձայն՝ արդարադատության նախարարությունը… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: «Մենք շահագրգռված ենք համագործակցության զարգացմամբ և նախանշված բոլոր ծրագրերի հաջողությամբ իրականացմամբ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով… Կարդալ ավելին »

Հայտարարություն. ոստիկանների կողմից փաստաբան Ա. Լալայանին ծեծի ենթարկելու միջադեպին ականատես անձանց խնդրում ենք ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում` պարզելու 2018թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից փաստաբան Ավագ Լալայանի նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ հանցագործության դեպքի բոլոր հանգամանքները: Հիշյալ դեպքը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործի շրջանակներում:… Կարդալ ավելին »

«ԺԱՄԱՆԱԿ»․ ՄԱՔՍԱՅԻՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է.«Քաղաքացիները շարունակում են ահազանգել Հայաստանի մաքսային սահմաններում մաքսային ծառայությունների կողմից իրականացվող ապօրինությունների մասին: Երեկ Բագրատաշենի մաքսակետից մեզ էր զանգահարել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մասնակից եւ երեք տարվա ազատազրկման դատապարտված Մկրտիչ Աբրահամյանը, ով պատմեց, որ օրերս փորձել է իր այգում աճեցրած կեռասը արտահանել Ռուսաստան, եւ իրեն այնքան երկար են կանգնեցրել մաքսակետում ու ամենատարբեր… Կարդալ ավելին »

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է

  Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975թ հունիսի 1-ին Իջևան քաղաքում  (ԽՍՀՄ), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ, ով 2018 թվականի մայիսի 8-ից ի վեր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Մասնագիտությամբ՝ լրագրող։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության նշանավոր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչև վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինպես նաև «Իմպիչմենտ» (հիմնադրված՝ 2007 թվական) և «Ելք» դաշինքների համահիմնադիր։ Ի սկզբանե հանդես է եկել որպես Հայաստանի… Կարդալ ավելին »