Օսիպյանն էլ է «աստվածավախ զորավար». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պակաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը։ Ասում էին, որ Վովա Գասպարյանն աշխատասենյակի անկյունում սրբապատկերներով, Աստվածաշնչով փոքրիկ «մատուռ» ուներ, որ ցանկացած պահի հաղորդակցվեր Բարձրյալի հետ։

Մեր լրագրողն Օսիպյանից հետաքրքրվել է՝ պահպանե՞լ է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե՞ հեղափոխությունը սրբել-տարել է նաև այդ անկյունը։ «Ես իմն ունեմ ու կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյա պետք է ունենա»,- ասել է Օսիպյանը՝ պարզաբանելով, որ իրենը ոչ թե «մատուռ» է, այլ սրբապատկերներով և Աստվածաշնչով անկյուն»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով