Տեղակալն ունի յոթ անշարժ գույք՝ բնակարաններ, ավտոտնակներ, այգետնակներ ու հողամաս․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Ավագյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում գրառել է յոթ անուն անշարժ գույք ունենալու մասին։

Այսպես, նրա սեփականությունն են համարվում երկու բնակարան, երկու ավտոտնակ, երկու այգետնակ ու մեկ հողամաս։ Հայտարարագրել է նաև «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև բաժնեմաս՝ 12 հազար 500 դրամ արժողությամբ։ Դրամական միջոցները կազմել են 17 միլիոն դրամ, 75 հազար ԱՄՆ դոլար ու 34 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 586 հազար 777 դրամ, որը նրա աշխատավարձն է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով