Վրաստանում երրորդ անընդմեջ օրը բողոքի ակցիաներ են անցկացվում

Վրացի երկու դեռահասների սպանության մեջ մեղադրվող անձանց անմեղ ճանաչող դատավճռի դեմ բողոքի ակցիաների երրորդ օրը, բողոքարարները հանրահավաք են անցկացրել այդ երկրի խորհրդարանի շենքի դիմաց:

ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, չնայած տեղացող սաստիկ անձրևին, վրացի բողոքարարները համախմբվելով այդ երկրի խորհրդարանի շենքի դիմաց, պահանջել են շտապ վերանայել անցած դեկտեմբերին սպանված երկու պատանիների դատական գործին:

Ցուցարարները նաև պահանջում են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վրացի երկու դեռահասներ Լևան Դադոնաշվիլին և Դավիդ Սարալիձեն դանակահարվել էին  անցած դեկտեմբերին՝ Թբիլիսի դպրոցներից մեկում իրենց երկու համադասարանցիների կողմից:

Դեպքից հետո Վրաստանի ԶԼՄ-ները հաղորդեցին, որ սպանության հեղինակներից մեկի հայրը Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնյաներից է, ինչն էլ ազդել է դատաքննության ընթացքի ու հրապարակված դատավճռի վրա:

Բողոքի ակցիաները սկսվեցին այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի օրը սպանության մեջ կասկածվողներից մեկի Թբիլիսիի դատարանի կողմից անմեղ ճանաչվեց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով