Ստուգումներ Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն բացահայտումները հասել են Սերժ Սարգսյանի հարազատներին: Նախօրեին ոստիկանությունը բերման ենթարկեց նրա եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին։ Ճիշտ է, ժամեր անց ազատեց` զենք չհայտնաբերելով, սակայն կարևորը փաստն է: Երեկ մեզ տեղեկություն հասավ, որ այժմ լուրջ ստուգումներ են իրականացվում Սերժ Սարգսյանի խնամու՝ Արա Մինասյանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Ստուգում են շատ մանրամասն և արդեն որոշ «չեպեներ» են գտել՝ կապված պետպատվերի հետ: Արա Մինասյանը հաստատեց ստուգումների մասին մեր տեղեկությունը․ «Առողջապահության նախարարությունն է ստուգում, նորմալ, սկզբունքային ստուգում են, սովորական թերություններ են, առայժմ լուրջ բան չկա, հենց պետպատվերն են ստուգում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով