Սիրիայի ԱԳՆ .«ԱՄՆ-ը շարունակում է սիրիացի խաղաղ բնակիչների դեմ իր հարձակումները»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին հղած նամակում, Սիրիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիան շարունակում է այդ երկրի խաղաղ բնակիչների դեմ իր հարձակումները:

Ինչպես հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը, նամակում նշված է, որ ամերիկյան կոալիցիան վերջին օրերին ռմբակոծել է Սիրիայի Դեր Զորի, Հասակեի և Ալ-Ռաղղայի նահանգների բնակելի տարածքները:

Սիրիայի ԱԳ նախարարության հայտարարության համաձայն, հարձակումների հետևանքով զոհվել է 22 խաղաղ բնակիչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշելով, որ ԱՄՆ-ը Սիրիայում համագործակցում է ահաբեկիչների հետ, Սիրիայի ԱԳ նախարարությունը շեշտել է , որ Վաշինգտոնը խաղաղ բնակիչներին կոտորելով և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ համագործակցելով ձգտում է Սիրիայում ճգնաժամի շարունակմանը:

ԱՄՆ-ը բազմիցս ահաբեկչական խմբերի դեմ պայքարի պատճառաբանությամբ, Սիրիայում և Իրաքում թիրախավորել է խաղաղ բնակիչներին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով