Սասուն Միքայելյանն ուզում է փոքր որդուն Հրազդանի քաղաքապետ դարձնել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Կոտայքի մարզպետ նշանակվեց «ՔՊ» երիտասարդներից Ռոմանոս Պետրոսյանը, սակայն ասում են՝ մարզպետարանի կադրային քաղաքականության հարցում վճռորոշ դերակատարում ունի Սասուն Միքայելյանը։

Լուրեր են շրջանառվում, որ նրա ջանքերով «Սասուն» ջոկատի անդամ Վաչիկ Վարդանյանի (Կյաժ Վաչոյի) որդին` Վասակ Վարդանյանը, ով Հրազդանի ավագանու անդամ է եղել, շուտով կնշանակվի Կոտայքի փոխմարզպետ։ Բացի դա, Միքայելյանն իր փոքր որդուն` 25-ամյա Սեւակին, ուզում է դարձնել Հրազդանի քաղաքապետ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով