Մշակույթը գույնզգույն ու ծաղկավոր շորիկ չէ, որ կիրառվում է մերկությունը ծածկելու համար

Մինչև նոր կառավարության ձևավորվելը պարզից էլ պարզ էր, որ ձևավորող անձը ամեն բան փոխելու է գլխիվայր, որտեղ կառավարության անդամները լինելու են նոր դեմքեր, ովքեր կառավարման համակագում անփորձ են ու անճանաչելի: Ինչքան էլ հասարակությունն այդ փաստն ընդունեց բաց ձեռքերով, միևնույն ժամանակ չգիտակցեց, որ անփորձությունը նաև աղետաբեր կարող է լինել նոր կառավարության համար:

Խոսքս կոնկրտացնելով` ասեմ: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, որը հանրության և մշակութային գործիչների համար ամենաանճանաչելին էր, նույն մշակույթի գործիչների կողմից “արժանացավ” իրարամերժ վերաբերմունքի: Թեև արվեստաստեղծների մեծ մասը սիրում է տարբեր նախարարների հետ լեզու գտնել, որովհետև հենց նախարարի ձեռքով են բավարարվում սեփական ակնկալիքները, սակայն Մակունցն անգամ այդ հարցում է անփորձ:

Այն, որ նախարարը բան չի հասկանում մշակույթից, բացահայտ ու ակնհայտ է, այն, որ պատկերացում չունի, թե մշակույթի զարգացման համար ինչ ծրագրեր են պետք, ինչ հեռանկարների է պետք ձգտել, դա էլ է պարզ: Նրա նշանակումից օրեր անց եղավ ամեն տարի իրականացվող՝ /թանգարանային գիշեր/ մշակութային միջոցառումների մեկնարկը: Թվում էր, որ այդ ծրագիրը, ինչքան էլ, որ նոր նախարարի համար նոր բան չպետք է լիներ, այսինքն նոր բան չկար էլ, որովհետև նախորդ նախարարների օրոք է ծրագիրը կյանքի կոչվել, բայց նախարարը խոսում էր, այնպիսի ոգևորությամբ, կարծես ծրագիրը հենց իր մտահղացումն է եղել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարիներ շարունակ մշակույթի նախարարությունը, թե՛ թատերական գործիչներին է շնորհել մենաշնորհային համակարգը, թե՛ գրականության, թե՛ կերպարվեստի… և շարքը կարելի է լրացնել մշակույթի տարբեր ճյուղերը թվարկելով, և ինքն էլ նախարարության միջոցով դուրս գրված ամեն տարի հատկացրած գումարները նախարարության միջոցով քարկապել է ստեղածագործողի կապը մշակույթի հետ` չստանալով պետական աջակցություն և որ ամենակարևորն է` ինքը ստեղծագործողը, եթե չի եղել ինչ-որ միությունների անդամ, դուրս է մնացել պետության կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի ցանկից:

Ի՞նչ ճակատագիր է ունենալու Օպերային շենքն ու Օպերան` որպես բարձրագույն արժեք: Տարիներով մենք ականատեսն ենք եղել այն բանի, որ Օպերային թատրոնի տաղանդավոր արտիստներ լքել են հայրենիքը` օտարության մեջ գտնելով իրենց տեղը: Արդյո՞ք մենք այդ մասին լուրջ չպետք է մտածենք: Վարչապետը ներդրումների մասին շատ է խոսում, արդյո՞ք մշակույթը, որպես ներդրող, կաշխատի, ինչպես ներգաղթը:

Ինպե՞ս է մշակույթի նախարարը պատկերացնում զարգացնել և կրթել սերունդներին դասական երաժշտությամբ, երբ այսօր դասական երաժշտությամբ զբաղվող մարդիկ պետությունից կոպեկներ են ստանում և չունեն ապահով տանիք: Թե՞ կրկին մնալու ենք ռեստորաններում երգող երգիչների հույսին, ինչը պետական մակարդակով համերգների ժամանակ տարիներ ի վեր տեսել ենք ու լսել, նույն դեմքերին, նույն ռաբիսի մեջ և մենք մնացել՝ բողոքել, ձայն բարձրացրել ու ոչինչ չի փոխվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի՞նչ է պատրաստվում անել նոր նախարարը, արդյոք նա գիտի, որ մշակույթը միայն ինքը չէ, ոչ էլ` միայն մենք: Արդյոք քայլեր կձեռնարկի, որ բոլոր ստեղծագործողները ունենան հավասար իրավունքներ, ինչի մասին ի սկզբանե խոսում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մշակույթը ճաշակ թելադրող է նաև, ի՞նչ է պատրաստվում “թելադրել” այն կառույցը, որ պետք է համակարգի ողջ երկրի, պետության մշակույթն ու մշակույթ ստեղծողների գործունեությունը: Թ՞ե կրկին մենք հայտնվելու ենք կոտրված տաշտակի առաջ:

Ի՞նչու նախարարը չի քննարկում նշված հարցերը կամ ի՞նչու հարցերին չի տալիս սպառիչ պատասխաններ: Մշակույթը գույնզգույն ու ծաղկավոր շորիկ չէ, որ կիրառվում է մերկությունը ծածկելու համար: Հուսանք` մշակույթը գոնե այս նոր իշխանության օրոք չի դառնա չալաղաջ ուտելու օբյեկտ, որտեղ ռաբիսը կմնա հիմնարար պլատֆորմ տարաբնույթ կծկումների:

 

Հեղինակ՝ Վարդգես Սևադա

Լուսանկարը ՝ Արմենպրեսսի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով