Պետությունը Ռոբերտ Քոչարյանին եւս հինգ տարով անհատույց գրասենյակային տարածք կհատկացնի

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս հինգ տարով պետության կողմից կապահովվի կահավորված գրասենյակային տարածքով՝ անհատույց օգտագործման իրավունքով: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ կառավարության եւ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի միջեւ 2008 թվականին կնքվել է 374,1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով մոտ 17,6 մլն դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչեւ 2018 թվականի օգոստոսը անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Քոչարյանի գրասենյակը զբաղեցնում է Երեւան քաղաքի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 374.1 քմ մակերեսով տարածքը եւ շահագործում է անհատույց օգտագործման իրավունքով հատկացված գրասենյակային գույքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարածքի վարձակալության նպատակով 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հատկացվել է 20 մլն դրամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով