Պավլիկ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին «զիբիլի վեդրոն» գցել էր տալիս

Երբ գալիս է այն ժամանակները, որտեղ մարդասպանները արդարացվում են, ոչ թե օրենքի տարրի գերակայությամբ, այլ իշխանության կամայականության շնորհիվ: Մարդասպանները ինչ-որ ուժերի կողմից երաշխավորություններ են ստանում, արդարցվում է նրանց մարդասպան լինելու հանգամանքը:

Զինված խմբի անդամներին ազատ արձակվելու կապակցությամբ, ոմանք ցնծություն ապրեցին, ավելին՝ ոգեւորության ալիքն այնքան մեծ էր, որ ուզում էիր, որպես մարդ հասկանալ, ինչպես՞ կարելի է անմեղ մարդկանց սպանողների արարքը գնահատել, որպես «հերոսական» քայլ:

Այն դեպքում, երբ սպանված ոստիկանների մայրերն ու կանայք, երեխաներն ու հարազատները կսկիծն ու ցավը խեղդում են իրենց ներսում՝ չեն կարողանում մոռանալ կատարվածը եւ սպասում են, չեն հավատում, որ իրենց սիրելի հայրը, սիրելի ամուսինը, սիրելի որդին, հարազատը չկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որդի կորցրած մորը շատ բան չի էլ հետաքրքրում, մի բան է նրանց տանջում, ինչու՞  անմեղ տեղը սպանվեցին իրենց որդիները, այն էլ իրենց մասնագիտական պարտքը կատարողներին: Լավ, այսքանից հետո, ինչպես՞ եք փորձելու նայել սպանված ոստիկանների կանանց, երեխաների աչքերին:

Այն դեպքում, երբ Պավլիկ Մանուկյանի որդի՝ Արամ Մանուկյանը ազատության մեջ գտնվելով ասում է, որ չի էլ զղչում կատարվածի համար, ավելին՝ ասում է, որ շարունակելու են նույն ձև… այսինքն ին՞չ է ստացվում, որ չկա անգամ ապաշխարություն, զղջում կա ընդամենը մարդ սպանողի հոգեբանություն, որը պատրաստ է կրկին մարդ սպանել: Նույն Պավլիկ Մանուկյանը Նիկոլ Փաշինյանին «զիբիլի վեդրոն» գցել էր տալիս:

Եվ Պավլիկը ետ չէր էլ կանգնում իր ասածից: Հիմա, ին՞չ , կարող է Պավլիկը Նիկոլին զիբիլի վեդրոյում է պահում, որ խաղը հասնի նշանակետին: Ադեկվատ մարդիկ չեն վերացել աշխարհիս երեսից, կան ու հիշողություններն էլ այդ մարդկանց կարճ չէ: Նրանք, ովքեր ուրախությամբ արձագանքեցին մարդասպանների ազատ արձակումը, ինչ խոսք, ոչ ավել, ոչ պակաս սադիստ են՝ արյան ծարավ: «Հանուն հայրենիքի փրկության» վաղը ախր «ծռերը» նույն բանը ձեր դեմ են գործելու, ձեզ են գնդակահարելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թե՞ Նիկոլը ապահովագրված տղա է, սուրը իր գլխին ճոճող չի լինելու: Իսկ զիբիլի վեդրոն լիքը աղբով սպասում է, որ մի սիրուն օր Պավլիկը այն շուռ կտա նոր իշխանության, այսպես ասած՝ հեղափոխական վարչապետի գլխին: Չկասկածեք, մարդու տեսակ է: Մի անգամ մարդ սպանողը, միշտ պատրաստ կրկին մարդ սպանելու:

Մի բան էլ չմոռանաք, որ նույն Պավլիկը, Սեյրան Օհանյանի բաժակի մեջ թքող տղա էր, «հերոսական» քայլերի համար էլի շատերը ոգևորությամբ ընդունեցին: «Սասնա Ծռերի» ազատումը պետք է պահանջել քաղաքական դիրքորոշում դեպքերի առնչությամբ: Իսկ եթե ադեկվատ է մարդասպաններին հերոսացնելը, ուրեմն մենք գտնվում ենք շատ տխուր իրականության մեջ, ուրեմն սաֆարովներին էլ եկեք մեր կողմից արդարացնենք, ինչպես որ Ադրբեջանի իշխանությունները նրան հերոսացրեցին, բայց մի մոռացեք, որ նույն սաֆարովները հայի գլուխ կերան, իսկ այս դեպքում՝ հայը հային գնդակահարեց ու արդարցվեց նույն հայի կողմից:

Նիկոլ Փաշինյանը կամ լավ գիտակցում է, ինչ է անում, կամ էլ ծռերի ճնշումներին չդիմանալով փորձում է լավամարդ դուրս գալ, բայց եթե անգամ լավամարդությունը հաղթի՛, ուրեմն նույն կերպ սպասվում է առաջիկայում զինված խմբերի հարձակումներ, անգամ քաղաքական ենթատեքս չփնտրելով:

Չես կարող չհիշել Նիկոլ Փաշինյանի խոսքը.«մենք պետք է հող դառնանք մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նա կանգնի, ամուր կանգնի մեզ վրա ու բարձրանա, հզորանա»․ Այսինքն մարդասպաններին ազատ արձակելով, վտանգելով բոլորիս կյանքը, դուք հող եք դառնում ժողովրդի ոտքերի տակ, որ երկիրը հզորանա՞:

Պոպուլիստական մտքերի հեղինակն անգամ չի գիտակցում, որ հող դառնալու համար, երկիրը հզորացնելու համար, պետք է արդարացիորեն գործել և  ոչ թե սուր ճոճել ժողովրդի գլխին ու ժողովրդին երկու մասի բաժանել՝ չարի ու բարու, անունն էլ  դնել՝ սեր ու համերաշխություն: Անգամ հեքիաթներում է բարին հաղթում, բայց բարին այս դեպքում ժողովրդի համար մնում է պոպուլիստական ճառերով սնող իշխանությունները:

 

Հեղինակ ՝ Վարդգես Սևադա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով