«Ներողություն եմ խնդրում զրպարտիչի նամակը տարածելու համար». Անահիտ Բախշյան

Ժողովուրդ ջան, 2 օր առաջ նամակ էի ստացել Գյումրու թ. 37 դպրոցից, որը ստորագրել էին հետևյալ անձինք՝ Կարինե Մելքոնյան, 37ա/դ նախկին աշխատակիցներ՝ Սուսաննա Օհանջանյան, Վարդանուշ Աղաջանյան, Սիլվա Հովհաննիսյան և մի խումբ այլ աշխատակիցներ ու խնդրել էին այն տարածել:

Քանի որ նամակն անստորագիր չէր, ես, առանց որևէ կարծիք արտահայտելու, հանձնեցի ԶԼՄ-երին: Այս պարագայում իմ էլեկտրոնային հասցեն ընդամենը հանդիսացել է որպես նյութը տարածելու խողովակ: Առավոտ-ի կայքի խմբագիր Աննան անմիջապես ինձ տեղեկացրեց, որ իրենք էլ են նույն նամակը ստացել ու պետք է փաստերը ստուգեն և ստուգելուց հետո ինձ գրեց, որ Կարինե Մելքոնյան անուն ազգանունով մանկավարժ այդ դպրոցում չկա:

Իսկ Լրագիր.ամ-ը՝ տպել է: ՖԲ-ով ինձ այդ նամակն ուղարկող карина карине-ին գրեցի, որ ինքը զրպարտիչ է, մինչ օրս չի արձագանքել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչևէ, այսօր ինձ զանգահարել են թ.37 դպրոցից ու բնականաբար խիստ նեղացած տոնով ասում են, թե ինչու՞ եմ տարածել դպրոցում չաշխատող, բայց զրպարտիչի գրած նյութը, որ իրենք շատ լավ դպրոց ու տնօրեն ունեն: Իհարկե, մտքովս չէր անցնի, որ նամակը ստորագրած մարդը կեղծ է, կամ՝ չկա:

Նորից եմ հիշեցնում, որ իմ կողմից այդ նամակի բովանդակության հետ կապված ոչ մի մեկնաբանություն չեմ գրել, բայց ներողություն եմ խնդրում Գյումրու թ.37 դպրոցի իմ կոլեգաներից՝ զրպարտիչի նամակը տարածելու համար:

Շնորհակալություն Առավոտ-ի կայքի խմբագիր Աննա Իսրայելյանին՝ արհեստավարժ լրագրողի նշաձողը բարձր կետում սահմանելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Անահիտ Բախշյան

 

Armday.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով