Հրեա՞ ես: Ոչ, հայ եմ: Այդ ինչպե՞ս: Երկար պատմություն է… Եվ նորից Շառլ Ազնավուր

Աշխարհում միայն մեկ Շառլ Ազնավուր կա

Չկա աշխարհում մի մարդ, ով այս անունը լսած չլինի: Անգամ 92 տարեկան հասակում հայկական ծագում ունեցող ֆրանսիացի աննման շանսոնյեն շարունակում է շրջել աշխարհով մեկ ու երգել, երգել… Մենք նույնիսկ հպարտ ենք նրա համար, որ նրա ժամանակակիցներն ենք: Նա Ֆրանսիայի խորհրդանիշն է, Հայաստանի հպարտությունը, նրա երգերը բոլորի սրտերում են, իսկ երաժշտությունը ողջ աշխարհինն է:

1924 թ. մայիսի 22-ին Փարիզում լույս աշխարհ է գալիս Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը: Նրա ծնողները՝ Միշա և Քնար Ազնավուրյանները՝ հայ գաղթականներ, 1917 թ. փախչելով հայկական կոտորածներից՝ բնակություն են հաստատում Ֆրանսիայում: Նրանք այդտեղից պետք է ԱՄՆ մեկնեին, սակայն ԱՄՆ-ն մուտքի իրավունք չի տալիս, ու Ազնավուրյանները ստիպված հաստատվում են Փարիզում: Ֆրանսիացի գրանցողը չի կարողանում ճիշտ արտաբերել Վաղինակ անունն ու ծնողները որոշում են որդու կյանքն ավելորդ չբարդացնել՝ նրան անվանելով պարզապես Շառլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Шарль Азнавур с матерью
Շառլ Ազնավուրը մոր հետ

Շուտով հայր-Ազնավուրյանը կամովի ռազմադաշտ է մեկնում, ու տան միակ կերակրողը մնում է Շառլը: Քանի գերմանացիները քաղաք չէին մտել, նա թերթեր էր վաճառում, աշխատում «սև շուկայում»: Նույնիսկ աշխատանք գտնելով Մոնպարնասի «Ժոկեյ» կաբարեում, Ազնավուրը վտանգավոր այդ գործը չթողեց: Հյուրախաղերով ժամանելով սոված Փարիզ՝ նա շրջաններից իր հետ գյուղական տարբեր մթերքներ էր բերում ու վաճառում: Այդ օրերից Շառլը հաճախ էր հիշում իրենց ընտանիքի ընկերոջ երկարաշունչ ճառը, որին հայրը դիմել էր՝ որդուն դերասանական դպրոց ընդունելու խնդրանքով.

«Միշա, խելքդ թռցրե՞լ ես, ինչ է, – աշխատասենյակում ետ ու առաջ էր անում նա,- լսի՛ր, ի՞նչ թատրոն: Հայերը առևտրի համար են ստեղծված: Եթե քո Շառլն ուզում է առևտուր անել, ես նրան կօգնեմ: Իսկ եթե ուզում է ողջ կյանքում իրեն հիմարի տեղ դնել ու զվարճանալ, ապա Աստված վկա, նա ինձանից մի ֆրանկ էլ չի ստանա»:

Դժվար է պատկերացնել ինչ էր լինելու, եթե այն ժամանակ Շառլն իր ճշմարիտ ուղղուց շեղվեր: Հաջողության բարդ ու փշոտ նրա ճանապարհը 20 տարվա պատմություն ունեցավ: Առաջին մենահամերգից հետո փարիզյան մի քննադատ գրեց. «Պետք է առնվազն խենթ լինել նման ձայնով ու նման արտաքինով հասարակության առջև հանդես գալու համար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

… Իսկ Ազնավուրն ահա, ոչ միայն հանդես եկավ, այլ նաև նվաճեց այդ հասարակությանը:

Արտիստի նրա կարիերան սկսվեց 9 տարեկանում: Նրան լսեցին ու ընդունեցին «Փոքր ազգի թատրոն»: Հետո եղան պիեսներ, որտեղ Ազնավուրը կատարում էր դերեր՝ երեխաների համար՝ «Էմիլն ու դետեկտիվները»՝ Ելիսեյան դաշտերում գտնվող ստուդիայում՝ 1933 թ., «Փոքր աղմուկ ոչնչից»՝ «Մադլեն» թատրոնում՝ 1935թ., Վիկտոր Մարգերիտի «Երեխան», իսկ 1935թ. ավարտին նա խաղաց Հենրի III-ի դերը: Շուտով «Երգեր» ակումբում Շառլ Ազնավուրը ծանոթանում է երիտասարդ երգահան ու դաշնակահար Պիեռ Ռոշի հետ: Ազնավուրն ու Ռոշը ստեղծում են մի դուետ ու սկսում ելույթ ունենալ ֆրանսիական ու բելգիական կաբարեներում: Ազնավուրը դառնում է Ռոշի տեքստերի մշտական հեղինակը:

Նրա ճակատագրի բեկումնային տարին 1946թ.- ն էր, երբ Ժորժ Ուլմերի համար գրված երգը Գրան-Պրիի է արժանանում: Նույն տարում Ազնավուրի կյանքում հայտնվում է…

Էդիթ Պիաֆը

Իր ընկերախմբի հետ միասին Պիաֆը մի անգամ պատահականորեն ներկա է գտնվում  Ազնավուրի համերգին: Արդեն մի փոքր օրորվելով՝ նա սեղանից վեր է կենում ու դիմում Ազնավուրին. «Բավական է, գնացինք պարելու»: Շառլը միանգամից կարմրում է: Հանկարծ կտրուկ շարժումով նրան ետ է նստեցնում աթոռին ու ասում. «Հապա նստի՛ր»: Պիաֆը տարօրինակ նայում է Ազնավուրին: Ընկերախումբը, քար կտրած, լռում է: Ազնավուրը վեր է կենում, մի քանի քայլ հեռանում սեղանից, նայում Պիաֆի կողմն ու… սուլում: Փողոցային ծիսակարգ էր դա: Պարի կարող է հրավիրել միայն տղամարդը ու միայն այդ կերպ: Իսկ Էդիթը դրան շատ լավ տեղյակ էր, չէ՞ որ նա էլ էր մեծացել փողոցում ու դաստիարակվել այդ կաննոներով: «Իսկ այս փոքրիկը, այնպես,  ոչինչ խիստ է»,- դեպի իր ընկերախումբը շուռ գալով՝ ասում է Պիաֆը: Բոլորը միանգամից ծիծաղում են:

– Հրեա՞ ես,- հարցնում է երգչուհին:

– Ոչ, հայ եմ,- պատասխանում է Ազնավուրը:

– Դա ինչպե՞ս:

– Երկար պատմություն է:

– Եթե երկար է, ուրեմն պետք չէ,- ասում է Պիաֆն ու անմիջապես Շառլին առաջարկում Ռոշի հետ միասին ելույթ ունենալ իր ծրագրի առաջին հատվածում:

Իրենց կնքած պայմանագրի վերջանալուն պես Ազնավուրը հարցնում է՝ չի՞ ցանկանում երգչուհին երկարացնել պայմանագիրը: «Իհարկե, եկեք այստեղ՝ ինձ մոտ: Ես Ձեզ սպասում եմ»: Այդպես ահա Ազնավուրն ու Ռոշը հյուրախաղերով մեկնում են ԱՄՆ ու Կանադա:

Հաջորդ 8 տարիների ընթացքում Ազնավուրն օգտվում է Պիաֆի հովանավորչությունից ու աջակցությունից:

«Էդիթը- դա ինքը՝ հրաշքն էր: Իսկ հրաշքին դիմակայելն անհնար է»,- կասի Շառլ Ազնավուրը մի քանի տարի անց: Եվ նա բնավ էլ չփորձեց դիմակայել: Առավել ևս, որ Էդիթից բացի Ազնավուրի կողքին արդեն ոչ-ոք չէր մնացել, Պիեռ Ռոշը Կանադայում իր նոր սիրուն էր հանդիպել ու չէր ցանկանում վերադառնալ Փարիզ, Միշլենը՝ Շառլի առաջին կինը, հոգնելով ամուսնու անտարբերությունից, հայտարարեց, որ այդ ամենն իրեն արդեն ձանձրացնում է ու ապահարզանի դիմում տվեց: Այսպես սկսվեց Ազնավուրի կյանքի ամենազարմանահրաշ շրջաններից մեկը՝ Էդիթ Պիաֆի հետ ունեցած նրա տարօրինակ հարաբերությունները, երբ բոլորը շրջապատում համոզված էին, որ նրանց միջև եղածը սիրավեպ է:

Шарль Азнавур с Эдит Пиаф
Շառլ Ազնավուրը Էդիթ Պիաֆի հետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արդեն մի քանի ամիս անց Ազնավուրի մասին խոսում էին որպես «մի տղայի, ով երգեր է գրում ու ապրում է Պիաֆի հետ»: Եվ զուր էր Ազնավուրը փորձում համոզել մտերիմներին, որ իրենց մեջ ոչ մի սիրավեպ էլ չկա, միևնույն է, նրան ոչ-ոք չէր հավատում: Շուտով նույնիսկ Շառլը դժվարացավ անուն տալ այդ հարաբերություններին՝ ընկերության համար չափազանց ցավոտ  է, իսկ ահա սովորական կրքի համար չափազանց պլատոնական: Շուտով նա տեղափոխվում է Պիաֆի բնակարան՝ միաժամանակ դառնալով նրա և վարորդը, և քարտուղարը և բաժակի ընկերը: Նա միշտ մոտ էր, միշտ հասանելի՝ պատրաստ կատարելու երգչուհու բոլոր քմահաճույքները՝ գիշերվա ժամը երեքին գնում էր Փարիզի մի ծայրից մյուսը՝ նրա սիրելի թխվածքաբլիթները բերելու համար, ժամեր շարունակ լսում էր, թե ինչպես է Պիաֆը հիացած պատմում իր հերթական սիրեկանի մասին:

Շատերին հայտնի մի պատմություն, երբ ընթրիքի ժամանակ Պիաֆը հանկարծ ասում է. «Շառլ, քիթդ ուղղակի սարսափելի է»: Ազնավուրն անսպասելիությունից քիչ է մնում խեղդվի գինու ումպից: Այդ ժամանակ նրանք ընթրում էի ոչ մեծ մի ռեստորանում՝ Ազնավուրը, Պիաֆը, նրա նոր սիրեկան Էդդի Կոնստանտեն ու էլի մի քանի ընկերներ:

«Այո, այո, այս քիթը ոչ մի բանի պետք չէ, այն չափազանց երկար է, հարկավոր է մի բան անել»: Էդիթն արդեն ոչ մի առարկություն ընդունել չէր կարող, ու սեղանի շուրջ գտնվողներից մեկը հայտնում է, որ հիանալի պլաստիկ վիրաբույժի տեղ գիտի: «Ուրեմն որոշված է,- հայտնում է Էդիթն ու մինչ Շառլը կհասցներ իր դժբախտ քթի մասին մի բան ասել, Էդիթը կապվում է բժշկի հետ ու Ազնավուրին ընդունելության ժամ նշանակում»:

Շառլը հեզ ներկայանում է բժշկին ու վիրահատության համաձայնություն տալիս: Վիրահատության նախօրեին Էդիթը որոշում է հրաժեշտի երեկո կազմակերպել երկար քթի համար: Ընկերախումբը խմում ու առիթը նշում է մինչ լուսաբաց: Վիրահատությունից երկու ժամ առաջ Պիաֆը հանկարծ նայում է Շառլին ու ասում. «Գիտե՞ս, մյուս կողմից գուցե քիթդ այդքա՞ն էլ վատը չէ»: Ազնավուրը թքում է ամեն ինչի վրա, ու գնում վիրահատության՝ անիծելով իրեն էլ, Պիաֆին էլ, ողջ անհեթեթ աշխարհին էլ…

«Ես նրա շնորհիվ դարձա ֆրանսիացի»,- կատակում է Ազնավուրն ու հիշում, որ երբ նա Պիաֆի մոտից տեղափոխվեց, ողջ Փարիզը միաբերան սկսեց բանբասել այն մասին, որ Պիաֆը նրան դուրս է վռնդել:

Տարեց տարի Ազնավուրն իրեն ու մնացածին սկսեց ապացուցել, որ ինքը շատ բանի է ընդունակ: Նախկին չարակամները ամեն կերպ փորձում էին ընկերներ դառնալ: Պիաֆի պես նա էլ կամաց-կամաց սեփական շրջապատը ձեռք բերեց: Շառլը շատ լավ էր հիշում Էդիթի խոսքերը. «Հիշիր, թափառակա՛ն, եթե քեզանից գումար են պարտք խնդրում, ու մի բան էլ բացահայտ թալանում են, ուրեմն դու ճիշտ ուղղու վրա ես»: Ու մի զարմացիր ոչ աղքատ ազգականների, ոչ էլ մանկության անթիվ դժբախտ ընկերների հայտնվելուց: Ազնավուրին գիտեր ողջ աշխարհը, բայց դա նրա համար մեծ մխիթարություն չէր: Ինչպես և շատ տարիներ առաջ, նա նորից հանկարծ իրեն սկսեց զգալ որպես փոքրիկ հայ թափառական…

 

 

Шарль Азнавур
Շառլ Ազնավուր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Էդիթը կյանքից հեռացավ 1963թ. դեկտեմբերի 11-ին: Նրա կյանքի վերջին տարիներին նրանք քիչ էին շփվում: Էդիթն արդեն շատ վատ էր, ու նրա մահվան լուրը ոչ-ոքի համար անսպասելի չէր, սակայն Ազնավուրը ողբաց նրա կորուստը ողջ սրտով, նրա հետ միասին ողբալով նաև իր կյանքի այն հատվածը, որն այլևս ետ չէր գալու:

Իմ ուժի գաղտնիքը նրանում է, որ ես գաղթականի որդի եմ

Երբեք, երբեք ու երբեք Ազնավուրը չի մոռանում այն մասին, որ իր ծնողները հազիվ են ողջ մնացել 1915թ. կոտորածներին: «Իմ ծնողների ցավոտ անցյալը մինչև հիմա ապրում է իմ երգերում: Ես նրանց դժբախտության համար մեղավոր չեմ, սակայն մինչև հիմա ամոթ ու մեղքի զգացում եմ ունենում»:

Գուցե այդ զգացումը նրան ստիպեց Ցեղասպանության 60-ամյա տարելիցին գրել «Ils sont tombés» («Նրանք ընկան») երգը: Երգը ոչ միայն գլխակորույս հաջողություն ունեցավ, այլ նաև աշխարհի հայացքը ուղղեց դեպի Ցեղասպանության հարցը: 2017թ. մարտին տված իր վերջին հարցազրույցներից մեկում Ազնավուրն ասաց, որ հայերը միշտ էլ շնորհակալ են լինելու մեծ կոտորածների ժամանակ իրենց ապաստարան տված երկրներին:

«1915թ. տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ հայերը ստիպված էին լքել իրենց տները, ու նրանք ապաստարան ստացան տարբեր երկրներում: Մենք աշխատում ենք անտրտունջ ու հանգիստ, և մենք ինտեգրվել ենք արդեն այդ երկրների հասարակություններին, որովհետև տաղանդավոր ազգ ենք»,- ասաց նա:

Լինելով հայ գաղթականների որդի ու չունենալով երաժշտական կրթություն՝ Ազնավուրը դարձավ Ֆրանսիայի մեծագույն շանսոնյեն՝ զբաղեցնելով պատվավոր մի տեղ ժամանակակից երաժշտական արվեստում: Երբ նրան հարցրին, թե ո՞րն է իր հաջողության գաղտնիքը, նա պատասխանեց.

unnamed (1)
Շառլ Ազնավուրը Լենինականի ավերակներում, 1988թ., դեկտեմբեր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հնարավոր է իմ ուժի գաղտնիքը նրանում է, որ ես գաղթականների որդի եմ: Իսկ եթե գաղթականն ապրում է այլ երկրում, ինչով էլ որ նա զբաղվի, միևնույն է, ինքը դժբախտ է: Եվ առաջին հերթին նրա համար, որ կտրված է իր հայրենիքից, իր արմատներից: Բայց գիտե՞ք, հայրս մեծ լավատես էր, ու նա իր ծնողների հետ կապը երբեք չէր կորցնում: Նրանք այդպես էլ մնացին ապրելու ԽՍՀՄ-ում՝ Լենինականում: Մորս վիճակն ավելի բարդ էր, նա կորցրել էր իր բոլոր հարազատներին: Ըստ էության, հենց այդ ջարդերի պատճառով են իմ ծնողները փախչել Ֆրանսիա: Երբ հայրս ինքնակամ գնաց ռազմաճակատ, ընտանիքի հոգսն ընկավ իմ ուսերին: Եվ ես ՝ փոքր մի տղա, վաստակում էի ինչպես կարողանում էի՝ թերթեր ու ամեն տեսակ մանրուք էի վաճառում փողոցում: Իսկ ցանկացած փորձություն ողջ կյանքի համար կոփվածություն է: Հորիցս ես ժառանգել եմ լավատեսությունը, այնպես, որ կարելի է համարել, որ ես երկրորդ սերնդի լավատես եմ»:

Հայկական թեմայով Ազնավուրը գրել է «Ինքնակենսագրական», «Ջան», «Քնքուշ Հայաստան» երգերը: 1988 թ. Գյումրիի կործանարար երկրաշարժից հետո շանսոնյեն ստեղծեց օգնության ֆոնդ ու «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցացիան, և մինչև հիմա նրա տնօրենն է:

1988թ. Ազնավուրը շտապեց Գյումրի, որպեսզի իր օգնությունը ցույց տա ահեղ տարերքից տուժածներին: Այն ժամանակ միլիոնավոր տիրաժով լույս տեսան «Pour toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգի սկավառակները: Այդ երգը Ազնավուրը կատարում էր ֆրանսիական էստրադայի երգիչների հետ: Սկավառակներն անմիջապես գնվում էին, իսկ գումարներն ուղարկվում  երկրաշարժից տուժածներին:

 

Մինչև այժմ էլ Ազնավուրը համարվում է աշխարհի ամենահայտնի հայը, նրանով հիանում են ու նրան սիրում են: «Դրա համար էլ ուր էլ որ մեկնում եմ, միշտ հայտնվում եմ տանը»:

Հավերժական սերը

Շառլը սովոր է կնոջը թեթև վերաբերվելուն, ու միշտ հետևում է ինչ-որ մի ժամանակ ձեռք բերած ոչ խորամանկ մի իմաստնության՝ աղջկա ետևից վազել՝ նշանակում է դառնալ նրա ստրուկը: Ասենք, նա չէր էլ վազում, ու չնայած ոչ բարձր հասակին ու փխրուն կազմվածքին, կանացի ուշադրության պակաս երբեք չի ունեցել, ինչը թերևս բացատրվում է նրա բնատուր հմայքով ու հայկական խառնվածքով:

Միշլենի հետ առաջին ամուսնությունից ծնվել է նրա դուստրը՝ Պատրիցիան: Երկրորդ անգամ Ազնավուրն ամուսնացավ Էվելլին Փլեսսիի հետ, սակայն նրանց ամուսնական կյանքը կարճ տևեց, քանի որ Էվելլինը ամուսնուն բեմի հետ կիսելուն պատրաստ չէր: 1967թ. շանսոնյեն ամուսնացավ Ուլլա Տորսելի հետ, ու այս ամուսնության ընթացքում ծնվեցին երեք երեխաներ՝ Կատյան, Միշան ու Նիկոլյան:

Шарль Азнавур с женой Уллой Торсель
Շառլ Ազնավուրը կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես ասես «արթնացրի» նրան, իսկ ինքը ինձ ապրեցրեց»,- ասում է մաեստրոն «Նոր թերթ»-ին տված իր հարցազրույցում՝ խոսելով Ուլլա Տորսելի հետ ունեցած իրենց ընտանեկան կյանքի մասին, որը համարյա 49 տարվա պատմություն ունի:

«Իմ ընտանիքում ներկա են բոլոր դավանանքները. Կինս բողոքական է, ես գրիգորեանական, թոռնիկս հրեա է, որդուս կինը կաթոլիկ է, թոռնուհիս մահմեդական ընտանիքից է: Սակայն մենք մի ամբողջություն ենք, մենք սիրում ու հասկանում ենք իրար»,- ասում է Ազնավուրը:

«Ամուրիական իմ կյանքը լի էր խենթ ու ակնթարթային սերերով: Կանայք ինձ տարբեր կերպ են ընդունել ու վերաբերվել, ինձ սիրել են, խաբել, մերժել ու պաշտել են: Ոչ սուրբ, ոչ էլ մեղսավոր ես ինձ չեմ համարում: Մեկին արցունքի մեջ թողնելով՝ ես մյուսի գիրկն էի նետվում: Խորը ու անկեղծ համարում էի կարճաժամկետ գայթակղությունները: Խաբել ու խաբվել եմ ինքս: C’est la vie… Հենց սա է կյանքը…»,- ասում է Ազնավուրն ու ավելացնում, որ իր ոչ մի երգը կոնկրետ ինչ-որ կնոջ հասցեագրված չէ:

«Երգն էլ մարդու պես անմահ է»

«Այդ ձայնը, որն ասես աղետի եզրին է և ցանկացած պահի կարող է խլանալ ու լռել, միայնակ տառապողի ահեղ այդ ձայնը, ով տղամարդավարի ալպինիստական բարձունք է նվաճում, վիրավոր թռչունի խուլ ու տառապած այդ ձայնը, որը բեմ է ընկնում դիվային սիրո փետուրների հետ մեկտեղ, Ստրադիվարիուսային հոգեվարքի մեջ պտույտ տվող, հանգած հսկա հրաբուխ հիշեցնող այդ ձայնը, որն ասես բառեր է հասցնում ավելի շուտ սրտին, քան ականջին… ահա այդ ձայնը լսվում է ողջ աշխարհով մեկ»,- գրում է Ազնավուրի կենսագիր Իվ Սալգը:

Ազգային երգի ավանդույթն Ազնավուրն առաջին անգամ համտեսեց իր ընտանիքում.

«Հայրս Սայաթ- Նովայի երգերն էր երգում, իսկ ես թարգմանում էի դրանք: Մայրս սիրում էր հույն ողբերգակներին: Իմ նախնիների՝ Արևմտյան Հայաստանի գուսանների երգերը մեր ընտանեկան երգացանկի մեջ էին»,- հիշում է Շառլ Ազնավուրը:

1946թ. Ազնավուրն իրականացնում է «Կամպանիոն դե լա շանսոն» թատերախմբի հետ իր առաջին տուրը: Սակայն միայն 1959թ.-ին է նրան այցելում իսկական հաջողությունը՝ Կասաբլանկայում ու Փարիզի հայտնի «Օլիմպիկ» բեմում ունեցած հաջող համերգներից հետո: 1963թ. Ազնավուրը մեծ հաջողությամբ ելույթ է ունենում նյու-յորքյան Կարնեգի-հոլլում ու ձեռք բերում արդեն համաշխարհային փառք ու ճանաչում:

1960 թ. էկրան է բարձրանում Ֆրանսուա Տրյուֆֆոի «Կրակեք դաշնակահարին» ֆիլմը, որտեղ Ազնավուրը գլխավոր դերն է կատարում: Այդ ժամանակ աշխարհն իր համար բացահայտեց  նաև մեծն շանսոնյեի թատերական վարպետության տաղանդը: Արդյունքում նա մեծ հաջողությամբ նկարահանվեց մի շարք հայտնի ռեժիսորների ֆիլմերում: 1970-ականներին Ազնավուրը շարունակում է ջանասիրաբար առաջ գնալ՝ անդադար ելույթներ, արտասահմանյան հյուրախաղեր: 1973թ. Լոնդոնում «Նա» երգն արժանանում է ոսկե, իսկ հետո նաև պլատինե սկավառակի, մրցանակներ, որոնք մինչ այդ ոչ մի ֆրանսիացու չէին տրվել:

Кадр из фильма "Стреляйте в пианиста"
Կադր «Կրակեք դաշնակահարին» ֆիլմից

Երբ ինչ-որ մեկը նրա մոտ ասում է, որ Ազնավուրն այլևս նորաձև չէ, նա պատասխանում է. «Ես երբեք նորաձև երգիչ չեմ եղել: Հայտնի բան է, ոչ մի բան այնքան արագ չի հնանում, որքան նորաձև իրը: Իսկ երգն անմահ է, նա կապրի այնքան, որքան կապրի մարդը»:

Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ: Նա հանդիսանում է Պատվո լեգեոնի ասպետ, Փարիզի ոսկե մեդալի, Ֆրանսիական երգի մեծ մեդալի, Victory ու էլի մի շարք այլ մրցանակների կրող:

Իր երկար կարիերայի ընթացքում Ազնավուրը հասցրել է նկարահանվել ամենահայտնի կինոռեժիսորների ավելի քան 60 ֆիլմերում, ստացել է մրցանակներ թատերական աշխատանքի համար, ամենապատվավորներից մեկն էլ՝ «Ոսկե առյուծը», ստացել է Վենետիկյան կինոփառատոնին՝ 1971թ.: Անձամբ մի քանի օպերա է բեմադրել, որոնցից առաջինը՝ «Monsieur Carnaval» -ն անմիջապես ճանաչում ձեռք բերեց… Այդտեղ հնչում էր նրա հռչակավոր  La Boheme-ը:

«Շառլ Ազնավուրը մի հսկա դրամատիկ տաղանդ է: Նա անմիջապես նվաճում է մարդուն: Իր արվեստի մեջ նա մեծագույնն է: Ազնավուրը սեր է երգում այնպես, ինչպես դեռ ոչ-ոք չի երգել: Այդպես նա սիրում է, այդպես զգում ու այդպես էլ տառապում է»,- գրում է Մորիս Շեվալյեն:

Հուզել գիտես…

«Դուք նվաճում եք աշխարհը, որովհետև Դուք հուզել գիտեք»,- ասել է Շառլ դը Գոլը՝ Շառլ Ազնավուրին: Եվ այս խոսքը որոշիչ է դառնում ամեն անգամ, երբ փորձում ես գտնել Ազնավուրի հաջողության գաղտնիքը: Նրա մասին միշտ էլ բարդ է խոսելը, որովհետև միշտ վախենում ես բաց թողնել նրա արվեստի կամ կյանքի որևէ հատված: Չնայած, որ նրա մասին հայտնի է գրեթե ամեն ինչ, միևնույն է, Ազնավուրի ֆենոմենը մնում է հանելուկ:

Шарль Азнавур
Շառլ Ազնավուր

Այն հարցին, թե Ամենազորի մոտ հայտնվելիս ի՞նչ կասես նրան, Ազնավուրը պատասխանեց 2015թ. ապրիլին. «Ողջույն, – կասեմ: Իսկ էլ ի՞նչ պիտի ասեմ, հետո նա պիտի խոսի: Չէ՞ որ ես երկրի վրա շատ սխալներ եմ արել, բայց ինքն էլ քիչ չի արել, ինքն էլ պիտի բացատրի…»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով