Իրանն ու Հայաստանը խաղաղության ու բարեկամության այգի կհիմնեն

Երևանում ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ բնապահպանության նախարար Էռիկ Գրիգորյանի հետ:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այս հանդիպման ժամանակ Հայաստանի բնապահպանության նախարար նշանակվելու կապակցությամբ շնորհավորելով Էրիկ Գրիգորյանին և անդրադառնալով նախարարի տեղակալի պաշտոնում նրա արդյունավետ աշխատանքին, նոր պաշտոնում նրան հաջողություն է մաղթել:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են բնապահպանության բնագավառում բազմաբնույթ հարցեր, այդ թվում բնական պաշարների պաշտպանության շրջանակում արևի ու քամու էներգիայի բնագավառում երկու երկրների համագործակցության ընդլայնումը, բնական աղետների, այդ թվում անտառներում ու արոտավայրերում բռնկված ու շրջակա միջավայրը ոչնչացնող հրդեհների վտանգի վերացման ուղղությամբ փորձի փոխանակման պատրաստակամությունը, երկու երկրի երիտասարդ փորձագետների փորձի փոխանակումն ու նաև ընդհանուր շահերի ապահովման նպատակով միջազգային շրջանակներում երկու երկրների միջև համագործակցությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծելով բնապահպանական ոլորտում երկու երկրի համատեղ միջպետական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանում ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրման անհրաժեշտությունը, երկու երկրի սահմանային տարածքում խաղաղության ու բարեկամության այգի հիմնելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

 

parstoday

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով