Իսրայելի վարչապետի ուղերձը Իլհամ Ալիևին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած ուղերձում Իսրայելի վարչապետը տարբեր ասպարեզներում այդ երկրի հետ հարաբերությունների ընդլայնման պատրաստսկամություն է հայտնել: Այս մասին հաղորդել է Թրենդ լրատվական գործակալությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ուղերձում հույս է հայտնել, որ Թելավիվ-Բաքու հարաբերություններն օրըստօրե կզարգանան:

Նեթանյահուն այն դեպքում է ուղերձ հղել Իլհամ Ալիևին, երբ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և Վաշինգտոնի դեսպանատունը Թելավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը շատ  է զայրացրել Ադրբեջանի պաշտոնատարներին, այդ թվում այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաքուն Վաշինգտոնի այդ քայլը որակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 478 բանաձևի խախտում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով