«Ի՞նչ է նշանակում՝ «համբերեք». Չենք համբերում, չենք հնազանդվում. Անի Խաչատրյան

Բնապահպան Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Էլի ակտիվացան Ամուլսարի թեմայով «դե համբերեք էլի» ասողները: Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին ա խոսքը: Գոնե մի երկու նյութ նայեք, կարդացեք, նոր խոսացեք էլի: Ի՞նչ ա նշանակում՝ համբերեք, երբ ամեն օրը կարևոր է, երբ ամեն օրը մեր երկրից է խլվում:

Ի՞նչ է նշանակում՝ համբերեք, երբ հանքակերն ավելի մեծ թափով է աշխատում ու օր առաջ կարող է սկսել շահագործումը, որը կբերի անդառնալի հետևանքների: Գոնե պատկերացնո՞ւմ եք, որ պետական մարմինները էդ հարցի լուծումը կարող ա ամիսներով փնտրեն, իսկ էդ ընթացքում մենք երկիր ենք կորցնում: Երբ սահմանին լարված էր ապրիլյանին, ասում էի՞ք համբերեք, հասկանում էիք, չէ՞, որ ամեն րոպեն կարևոր ու օրհասական է, կյանքեր է արժենում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սա էլ է սահման, սա էլ է մեր երկիրը, որ ավելի անդառնալի ենք կորցնելու, որ հետ բերելը շատ ավելի թանկ ու անհնար ա լինելու: Ոնց-որ մեկը ձեր երեխային սպանի ձեր դիմաց, օգնություն կանչի, ասեք ՝ համբերի: Ի՞նչ է նշանակում էդ չարաբաստիկ «համբերեք»-ը, երբ ձեր տներում հանգիստ ու անտարբեր նստած շպրտում եք էն մարդկանց, ովքեր իրենք կոմֆորտից դուրս եկած պայքարում են հանուն մեր ընդհանու հայրենիքի: Սերժիկի ժամանակ էլ էիք համբերում ու ձեր նման համբերողների պատճառով էինք էսքան տարի սրա մեջ ապրում:

Հիմա էլ դեռ չի ավարտվել հեղափոխությունը, դեռ պիտի ազատվենք նախկին կառավարության մնացորդներից ու նրանց թողած աղբից: Էս հարցը էս պահին ամենակարևորներից ա ու պիտի շատ հրատապ լուծվի: Ու մինչ կառավարությունը դիպլոմատական լուծումը տա, էս սահմանը պիտի պահել, որ հետո էդ «համբերեք» ասողներդ թունավոր ջրերի մեջ չխեղդվեք:

Չնայած հիմնականում դուք էն տեսակն եք, որ առաջինն եք փախնելու Հայաստանից, իսկ մենք ուզում ենք մնալ մեր երկրում ու ուզում ենք զարգացնել մեր երկիրը, ճիշտ զարգացնել, ոչ թե մի քանի հոգու գրպանի համար ավերենք մեր երկիրը: Չենք համբերում, չենք հնազանդվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամուլսարը սար է մնալու:

Գրառումը  Ֆեյսբուքյան օգտատեր ՝ Ani Seize Khachatryan-ի 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով