Թրամփը խաթարում է ԱՄՆ-ում ժողովրդավարությունը. Սանդերզ

ԱՄՆ-ի Վերմոնթ նահանգի սենատոր Բեռնի Սանդերզը կիրակի օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների ու քայլերի մասին «Թուիթեր»-ում կատարած գրառման մեջ գրեց. «Թրամփի անազնիվ գտնելը խաթարում է ԱՄՆ-ում ժողովրդավարությունը»:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն Սանդերզն ընդգծելով, որ ժամանակը հասել է, որպեսզի ԱՄՆ-ի ժողովուրդը բոլոր ճակատներում պայքարի դուրս գա Թրամփի հիվանդագին քայլերի դեմ, հավելել է. «Թրամփի քայլերն ԱՄՆ-ին հեռացնում են իր դաշնակիցներից»:

Սանդերզը շաբաթ օրն էլ խաբեբայական բնութագրեց ԱՄՆ նախագահի հակամիգրացիոն քաղաքականությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Թրամփն այն պայմաններում է քննադատում միգրանտների ներկայությունը, երբ իր կալվածքներում աշխատողների խոշոր մասն անօրինական միգրանտներ են»,-հայտարարել է Սանդերզը:

Միգրանտների ու հատկապես նրանց երեխաների հանդեպ ԱՄՆ կառավարության անմարդկային վերաբերմունքը խիստ քննադատության է արժանացել աշխարհի կողմից:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Parstotay

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով