Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին (տեսանյութ)

Հարգելի խորհրդարան

Հայաստանի քաղաքական կյանքի թե՛ ներքաղաքական թե՛ արտաքին քաղաքական բաղադրիչը բավականին հագեցած է: Թռիչքային զարգացումը, կոռուպցիայի և անարդարության դեմ պայքարը, շարունակում են մնալ կարևոր մեր երկրի համար: Բայց, այնուամենայնիվ, պետք է նշենք, որ անվտանգությունն ու արտաքին  քաղաքական մարտահրավերները  շարունակում են առաջնային մնալ ՀՀ-ի համար:

Նախկինում մենք նշել ենք  5 գլխավոր կետերը, որոնց պետք է ուշադրություն դարձնենք: Եվ այդ կետերի մեջ անվտանգության և բանակաշինության, ինչպես նաև Արցախի հարցի խաղաղ և հայանպաստ լուծումը մնում են մեր քաղաքական ուժի առաջնահերթություններից մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարող ենք արձանագրել, որ նոր կառավարությունը, շարունակելով նախորդ կառավարության արտաքին քաղաքական կուրսը, այն է՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ խորացումը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում շարունակելով մի շարք ծրագրերի իրագործումը («Ես եմ», «Պատիվ ունեմ»), փաստեց, որ թե՛ անվտանգության թե՛ պաշտպանության և թե՛ արտաքին քաղաքական ոլորտում մեր քաղաքական թիմի քայլերն  արդարացված էին և բխում էին բացառապես մեր ժողովրդի և պետության շահերից:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ, անտեսելով այս ամենը, ականատես ենք լինում որոշ ելույթների, որոնք նպատակ ունեն սևացնել ամեն ինչ: Կարծում եմ՝ դիմացինին սևացնելով, նրանք չեն կարող բյուրեղանալ:

Այո՛, մենք ունենք և ունեցել ենք թերություններ, և ես պատրաստ եմ այդ սխալների և չարածների համար մեր ժողովրդից ներողություն խնդրել: Աստված տա նոր կառավարությունը անի ավելին մեր ժողովրդի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի խորհրդարան, Արցախի հարցի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, երեք հայնտի սկզբունքների հիման վրա, պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը: Վերջին շրջանում  Նախիջևանում զինվորական տեխնիկայի կուտակումը և Արցախում հայ զինծառայողի սպանությունը ևս մեկ անգամ ցույց են տալիս Ադրբեջան պետության ռազմատենչ էությունը:

Ադրբեջանը շարունակում է զինվել, իսկ դա սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար: Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական բոլոր փորձերը՝ վիժեցնել բանակցային գործընթացը և անտեսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, դատապարտելի են: Կարծում եմ՝միջազգային հանրությունը պետք է հստակ պատասխան տա ադրբեջանցիների ապակառուցողական քաղաքականությանը:

Սիրելի՛ հայրենակիցներ, քաղաքական ուժերը կարող են ունենալ տարաձայնություններ, բայց համազգային հարցերում մենք պարտավոր ենք լինել միասնական, ընդդիմություն թե իշխանություն՝ հասնելու մեր երազանքների ազատ, անկախ ու ազգային Հայաստանի կառուցմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով