Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ ամառային նստաշրջանում: Ելույթը՝ ստորեւ.

«Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

մինչ պատգամավոր դառնալը, ես Հայաստանում մոտ 12 տարի աշխատել եմ որպես Մարդու իրավունքների գծով փաստաբան եւ սա է պատճառը, որ իրավապաշտպանների վերաբերյալ հարցերը չափազանց կարեւոր են ինձ համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իրավապաշտպանների հարցով զեկուցողին իր արժեքավոր աշխատանքի համար եւ շեշտադրել որոշ կարեւոր դրույթներ:

Ստեղծված իրավիճակում, երբ ժողովրդավարական արժեքները մեծապես դեգրադացված են ու դիմագրավում են մեծ թվով մարտահրավերների, մարդու իրավունքների պաշտպանները ողջ Եվրոպայում խիզախորեն եւ մեծ քաջությամբ պաշտպանում են ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Եվրոպայի խորհուրդը պետք է լինի խիստ ու անզիջում այս հարցում՝ պայքարելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության համար եւ այդ պայքարին պիտի աջակցեն Մարդու իրավունքների պաշտպանները, ինչը եւ ներկայում տեղի է ունենում: Եւ ուրեմն մարդու իրավունքների պաշտպաններն օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտների ջատագովներ են, առանց որոնց իրավապաշտպան առօրյա աշխատանքը չի կարող հաջողությամբ առաջ շարժվել: Ես անում եմ այս պնդումը որպես մարդու իրավունքների պաշտպան, ով ներկայումս ներգրավված է քաղաքականության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ցանկանում եմ կրկին ընդգծել Եվրոպայի խորհրդի կարեւոր դերը մարդու իրավունքների պաշտպանների ոգեշնչման, պաշտպանության եւ նրանց աշխատանքի խթանման հարցերում՝ գործիքներ ստեղծելու, արդյունավետ մեխանիզմներ ապահովելու, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի մարմինների հաջող գործունեության միջոցով:

Ես ցանկանում եմ առանձնահատուկ աջակցություն հայտնել Եվրոպայի խորհրդի մարմինների հետ համագործակցող իրավապաշտպանների եւ հատկապես ՄԻԵԴ-ում հայցեր ներկայացնող փաստաբանների ահաբեկման դեպքերի մասին պարբերաբար հաշվետվությունների ներկայացման եւ արձագանքման մեխանիզմ ներդնելու վերաբերյալ հանձնարարականի մասով:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կատարել մի մեջբերում: Ավելի քան 2000 տարի առաջ չինացի գեներալ Սուն-Ցզուն ասել է իր ռազմական սկզբունքներից մեկը՝ «Սպանիր մեկին, ահաբեկիր հազարին»: Այդ օրվանից այս մոտեցումը կիրառվել եւ կիրառվում է աշխարհի տարբեր կառավարությունների կողմից բոլոր հարցերում, բայց հատկապես լռեցնելու եւ ահաբեկելու համար քննադատությունը, անկախ ձայներն ու չհամաձայնողներին: Մարդու իրավունքների պաշտպանների 6-րդ Դուբլինյան պլատֆորմին այս արտահայտությունն ստացել է «Պաշտպանիր մեկին, հզորացրու հազարին» տեսքը:

Այսպիսով, պաշտպանեք մեկին, հզորացրեք հազարին, եւ մարդու իրավունքները կգրավեն աշխարհը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով