Երևանում, իր սեփական տան այգու ծառին, հայտնաբերել են նախկին դատավորի կախված դին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Երևանի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 74-ամյա Հ. Մ.-ն է, որն ինքնասպանություն գործելու նպատակով այգում ծառից կախվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 Հ. Մ.-ն երկար տարիներ աշխատել է դատական համակարգում՝ որպես դատավոր, և նրա դին հայտնաբերել է որդին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով