«…Եթե չեք հավատում, հարցրեք ԱԱԾ-ի կողմից նշանակված բերդի տեղակալին, ու նա ձեզ կզեկուցի, իհարկե եթե ինքը չկա էտ կոռուպցիոն սխեմայի մեջ…»

Նուբարաշեն ՔԿՀ մի խումբ կալանավորներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակ են փոխանցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին ու խնդրել հրապարակել այն: Նամակում կալանավորները հայտնում են, որ ազատազրկված անձանցից տարբեր պատրվակներով պարբերաբար խոշոր չափի գումար է շորթվում (յուրաքանչյուր խցից՝ 300-600 հազար դրամ), որի մի մասը փոխանցվում է ՔԿՀ ղեկավարությանը, մի մասն էլ՝ նրանց խոսքով՝ «ավելի վերև»:

Կալանավորները վարչապետից խնդրում են նաև համաներում կիրառել՝ նշելով. «կալանավորները սրտատրոփ սպասում են համաներման»: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Նամակը տեխնիկական որոշ շտկումներով ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բաց նամակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Մեծարգո պարոն Փաշինյան, ի շնորհիվ Ձեզ և Ձեր համախոհների՝ մեր ազգը մեծ ցնծություն է ապրում , որ վերջապես մենք էլ կդառնանք ու կդասվենք քաղաքակիրթ երկրների շարքին, բայց էտ համընդհանուր ոգևորվածության ֆոնի վրա կա մի շատ կարևոր ու հին իշանություններից ժառանգված սահմռկեցուցիչ երևույթ, որն, ըստ իս, օր առաջ պետք է արմատախիլ արվի։ Խոսքս վերաբերվում է քրեակատարողական հիմնարկներին (բացառությամբ «Վարդաշենի») ու հատկապես Նուբարաշեն ՔԿՀ-ին ։

Մարդիկ, գտնվելով կալանավայրում, այսպես ասած բերդ նայողի ու բերդում գտնվող գողի անմիջական ճնշմամբ կալանավորներից անխտիր շորթում են կամեռի (хата-ի ) փող ու պարզ բացատրում են , որ փողի մի մասը գնում ա օբշակ, իսկ մյուս մասը բերդի ղեկավաությանը, ինչի մի մասն էլ գնում ա ավելի վերև ու որպեսզի էս ամեն ինչը չհնչի որպես մերկապարանոց, ստորև կներկայացնում ավելի մանրամասը ու եթե չեք հավատում հարցրեք ԱԱԾ-ի կողմից նշանակված

բերդի տեղակալին ու նա ձեզ կզեկուցի, իհարկե եթե ինքը չկա էտ կոռուպցիոն սխեմայի մեջ, որն իարկե խիստ կասկածելի է, հակառակ դեպքում ԱԱԾ-ի ներկայիս պետը պետք է որ տեղյակ լիներ, ինչևիցե ստորև ներկայացնում եմ մանրամասը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի այժմյան իրականությունը, կրկնում եմ, էս րոպեի (24.06.2018 թ) դրությամբ Անխտիր բոլոր խցերից (բացի զրոների մի քանի խցերից) ամսական խցում գտնվողներից ամեն մեկը պարտադիր, անկախ սոցիալական վիճակից տալիս է 30-50 (փողատերերից կրկնակի) հազար դրամ, որից 15-25 հազարը խցի ( хата-ի ) փող, 15-25 հազարը տուպիկի ( գող-ի ), պալաժենու ու պետի փող, ամսական ռեժիմի փող 30-50 հազար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպենկա-ի փող ամսվա մեջ երկու անգամ 10 հազար ու մի հատ էլ հեռախոս, թեկուզ փչացած, էնքան որ ցուցանիշ ցույց տան վերևներում, այսպիսով ամեն խցից պարտադիր հավաքվում է 300-600 հազար դրամ, որն էլ կիսվում է պետի, գողի ու պալաժենեցի միջև, դե հիմա հաշվեք ինչքան խցեր կան Նուբարաշեն ՔԿՀ-ում ու ինչքան գումար է շորթվում կալանավորներից, չհաշված 200-հազար պռագոնի (խաղի ) փող ամեն խցից, եթե նույնիսկ խցում գտնվում են մարդիկ, որ չեն խաղում անկախ ճնշումներից, ապա պետքա լրացուցիչ մուծի չխաղալու համար ևս 20 հազար ու գումարեք էս ամեն ինչին խմիչքը ու նարկոտիկը, որն հասանելի ցանկացած խցում՝ բնականաբար կրկնակի գնով, քան դրսումա: Ամեն խուց նախատեսվածա 10-12 մարդու համար, բայց որպես կանոն բնակվում են 12-16, երբեմն էլ 18 մարդ ու բնականա, որ քնում են հերթով:

Դե հիմա բազմապատկեք խցերի թիվը հավաքվող գումարի թվով ու արդեն պարզ կդառնա թե ինչու էր նախկին իշանություններին ձեռնատու կալանավորների նման քանակը, իսկ հիմա էտ եղածին էլ գումարեք բյուջեից հատկացված ահռելի գումարները կալանավորներին՝ ըստ փաստացի կալանավորների քանակի, որը նույնպես մխսվում է ՔԿՀ-ի կողմից, որովհետև կալանավորներին հիմնականում պահում են հարազատները իրենց բերած ուտելիքներով ու դեղերով ։

Ու հիմա ոչ պակաս, եթե ոչ ամենակարևոր հանգամանքի վրա եմ ուզում հրավիրել Ձեր ուշադրությունը՝ կալանավայրերում գտնվող կալանավորների 80%-ը, եթե ոչ ավելին, հանդիսանում են նախկին իշխանությունների ու հատկապես արդարադատության համակարգի զոհեր, որովհետև մարդկանց կալանավորել ու դատապարտել են առանց ապացույցների ու պատշաճ իրավական հիմքերի ու պատահական չի, որ էսօր Հայաստանը ՄԻԵԴ-ում ընդեմ Հայաստանի 100 հազար բնակչին ընկնող դիմումների թվով (70 դիմում) գերազանցում է նույնիսկ Թուրքիային ու Ադրբեջանին։

Պարոն Փաշինյան, Ձեր կողմից նախաձեռնված և ժողովրդի կողմից մեծ խանդավառությամբ իրագործված թավշյա հեղափոխությանը սատարել են ոչ միայն քաղբանարկյալները, այլև կալանավորները ու ասեմ նաև, որ թե ԼՏՊ-ն, թե ՌՔ-ն ամեն երկու տարին մեկ արել են համաներում, վերջին համաներումը եղել է 2013 թվականին ու առ այսօր կալանավորները սրտատրոփ սպասում են համաներման ու հավատացեք, որ բոլորն էլ մի մարդու նման անկախ իրենց քրեական անցյալից ( եթե նույնիսկ եղել է ) կկանգնեն Ձեր կողքին ու կլծվեն մեր նոր պետականության շինարարության դժվար, բայց պատվաբեր գործին:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ կալանավորներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով