Եթե ես տիեզերագնացի հետ շփվում եմ, չի նշանակում՝ տիեզերագնաց եմ. Արմեն Սարգսյանը՝ Էլթոն Ջոնի այցի մասին. «Հրապարակ» 

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի նիստին ներեկեղեցական խնդիրներին զուգահեռ քննարկվել է նաև Հայաստանում առկա վիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, մտահոգություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցու հասցեին անհարգալից վերաբերմունքի առիթով։ Խոսել են նաև Էլթոն Ջոնի այցից։

Խորհրդի անդամներից մեկը հետաքրքրվել է, թե առաջիկայում ԱԺ ներկայացվող կրոնական ազատությունների օրենքի հետ կապված ինչպիսին է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերմունքը։ Սարգսյանն ասել է, որ ծանոթ չէ նախագծին։

Սրբազաններից մեկն էլ հարց է տվել Էլթոն Ջոնի այցի մասին․ Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ մարդկանց հետ ինքը շփվում է ի պաշտոնե, նրան այլ անձ է հրավիրել (բրիտանահայ բարերար Վաչե Մանուկյանը)։ «Եթե ես տիեզերագնացի հետ շփվում եմ, դա չի նշանակում, որ ես տիեզերագնաց եմ»,- ասել է Արմեն Սարգսյանը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով