«Դեռ երկու օր առաջ կարկառուն ՀՀԿ-ական Արսենյանը հիմա հայտնվել է Ամուլսարում». Լևոն Գալստյան

Դեռ երկու օր առաջ կարկառուն ՀՀԿ-ական Արսենյանը հիմա հայտնվել է Ամուլսարում և ասում է, որ հանքը չպետք է բացվի և այլ սրտաճմլիկ խոսքեր։ 7 օր շարունակ սարի ճանապարհները փակած տեղացիներին հրավիրում է իր հետ հանդիպման: Հետաքրքիր է, թե ուր էր այս անձնավորությունը 2009 թվից մինչև այսօր, երբ տարբեր մարդիկ Ամուլսարի համար պայքարում էին։ Ինչու ոչ մի բառ չէր արտաբերում այս խնդրի հետ կապված… կարծես թե, ի տարբերություն հիմա հանքի ճանապարհը փակած մարդկանցից շատերի, նա այս ամբողջ ընթացքում չափահաս էր: Եվ հաջորդ հարցը. հիշենք թե ում գրպանն են գնում «Հայաստանի ազգային հարստություն» կոչվող Ջերմուկ հանքային ջրի փողերը: Այո, ճիշտ պատասխան, սույն օլիգարխ Արսենյանի:
Մի հատ չե՞ք ուզում ստուգեք Ջերմուկ Գրուպի գործունեությունը․․

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով