Գազալցակայանում ավտոբուս է պայթել

shamshyan.com-ի փոխանցմամբ. Արագածոտնի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկեվազ գյուղամիջյան ճանապարհին գտնվող գազալցակայանում, դեռեւս անհայտ պայմաններում, լիցքավորման պահին պայթյուն է տեղի ունեցել Բյուրեղավան միջհամայնքային երթուղու «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում։  Նախնական տեղեկություններով՝ զոհեր եւ վիրավորներ չկան: Ավտոբուսը, սակայն, վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում փորձագետներ են աշխատում: Փաստի առիթով ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով