Բերման ենթարկելիս չգիտեինք, որ զենքերն օրինական են. Ոստիկանապետ

«Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքերն օրինական են եղել»,- հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ բերման ենթարկելիս ի սկզբանե չեն իմացել՝ նրա զենքն օրինական է, թե` ոչ:

«Մենք տեղեկություն էինք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանն իր մոտ և մեքենայի մեջ զենքեր ունի, դա փաստ է»,- ասաց նա՝ նշելով, որ այդ փաստն էլ ստուգելու համար նրան ոստիկանություն են տարել:

«Այո՛, զենքերն օրինական էին, և հիմա փորձագիտականում անցնում են համապատասխան փորձաքննություն»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ ստացե՞լ են զանգեր, ակնարկներ՝ նրան ազատ արձակելու համար, Վալերիյ Օսիպյանը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան»:

Նա ընդգծեց՝ իրեն որևէ ցուցում, որևէ հրաման չեն տվել:

«Ես օրենքի շրջանակներում եմ ցանկացած գործողություն իրականացնում»,- նշեց ՀՀ ոստիկանապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր` Փաստինֆո

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով