Թուրքիայի նախահգահը նշել է, որ Արևմուտքը սպասում է այդ երկրի նախագահական ընտրություններում իր պարտությանը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի երեկոյան Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ ասել է. «Արևմուտքը սպասում է հունիսի 24-ի ընտրությունների արդյունքներին և իմ պարտության: Սակայն Թուրքիայի ժողովուրդը պատրաստ է լավ դաս տալու Արևմուտքին»:
«Հունիսի 24-ը Թուրքիայում ժողովրդավարության տոն է լինելու, քանի որ այդ օրը ժողովուրդն իր ընտրությամբ որոշելու է եկրի ապագա ճակատագիրը»,-հավելել է Էրդողանը:
Թուրքիայում իրականացված սահմանադրական բարեփոխումների համաձայն, այդ երկրում իշխանական համակարգը խորհրդարանականից փոխվել է նախագահականի և հունիսի 24-ին նշանակված նախագահական ընտրությունները նոր համակարգում առաջին ընտրություններն են համարվում, որի իրագործմամբ նախագահը լայն լիազորությունների տեր է դառնում: Վարչապետի պաշտոնը կրօատվում է և նախագահը գլխավորում է կառավարությունը:
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան հունիսի 24-ին:
Parstoday