Արսեն Հարությունյանը ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից

Արսեն Հարությունյանն ազատվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1400-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արսեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից ՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով