Արարատ Միրզոյանի զբաղեցրած պաշտոնը հակասահմանադրական է. Մարուքյանը չի փոխել իր կարծիքը

Երբ ՀՀԿ-ական կառավարությունը ԱԺ բերեց օրենք, ըստ որի  կառավարությունը պետք է ունենար նաև առաջին փոխվարչապետի պաշտոն, որը նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ, ընդդիմադիր պատգամավորները մեծ աղմուկ բարձրացրեցին:

 Առաջին փոխվարչապետի պաշտոն ստեղծելու հետ մեծ անհամաձայնություն ունեին ԵԼՔ դաշինքի պատգամավորները, իսկ դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը փետրվարի 8-ի իր ելույթում նման պաշտոնի առկայությունը անվանեց հակասահամանդրական. «Մենք չենք կարող առաջին փոխվարչապետի պաշտոն ունենալ, և ըստ էության դա իրենից հիերարխիա է ներկայացնում: Եթե մենք սա չենք ուղղում, ունենում ենք հակասահմանադրական օրենք:

Կարո՞ղ ենք ասել՝ պատգամավորի տեղակալը ընդունում է քաղաքացիներին: Սա ըստ էության նույն բանն է: Մենք չունենք էդպիսի պաշտոն, սա հակասահմանադրական է»,- հայտարարել էր Էդմոն Մարուքյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա արդեն նախկին ընդդիմությունն է եկել իշխանության, սակայն զարմանալիորեն շարունակվում է պահպանվել հակասահամանդարական հռչակված պաշտոնը: Այս հարցի կապակցությամբ Politik.am-ը հարցում ուղարկեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին՝ պարզելու համար, արդյո՞ք շարունակում է նշված պաշտոնը համարել հակասահմանադրական, երբ այն զբաղեցնում է իր թիմակիցը: Մեր հարցմանն ի պատասխան, Էդմոն Մարուքյանը արձագանքել էր կարճ.«Ելույթս ուժի մեջ է»:

Ազատություն ռադիոկայանի եթերում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խնդրի վերաբերյալ բարձրաձայնված մեր հարցին պատասխանեց. «Տեսեք, սահմանադրության մեջ ասվում է փոխվարչապետեր, բայց կա «Կառավարության կառուցվածքի և գործունեության» մասին օրենք, որը սահմանում է առաջին փոխվարչապետի ինսիտուտը:

Մենք ելնում ենք գործող օրենքից…..Մենք ասե՞լ ենք, որ սահմանադրությամբ նման բան նախատեսված չէ, իհարկե: Այս պաշտոնի վերացման տարբերակ գուցե և լինի ապագայում, բայց էս պահին մեր օրակարգում ունենք բազմաթիվ անհապաղ լուծման հարցեր»,-իր խոսում նշել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ պաշտոնը հակասահմանադրական չէ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով