«ՓԱՍՏ». ՆԱԽԱՐԱՐ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ ՈՉ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՈՒՆԻ, ՈՉ ԷԼ ԱՆՇԱՐԺ

Загрузка...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը մինչ կառավարական պորտֆել ստանալը երկու աշխատանք է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։

Մակունցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն 551 հազար դրամ եկամուտ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարն է։ Շարժական կամ անշարժ որեւէ գույք չի հայտարարագրել։ Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 251 հազար դրամ ու մոտ 600 ամերիկյան դոլար։

Լիլիթ Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, 2005 թ. մինչ օրս դասավանդում է Հայ–ռուսական համալսարանում, իսկ այս տարվա փետրվարից զբաղեցրել է Հայ–ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը:

Խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59–րդ համարն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նորություններ

Լարված հարաբերություններ և հաշտարար. Փաշինյանը Էդո... «Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրո...
Անտուն ու անփող պատգամավորները․ «Հրապարակ»... «Հրապարակ»-ը գրում է․ «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավոր...
«Ո՞վ է Պեսկովը, չգիտեմ… հա՜, մամուլի խոսնա՞կը. չէ`... «Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են` խմբակցությունում ծանր են տարել Ձեր բարձրաձայնած միտքը, որ անհրաժեշտություն կա ռուսական ալիքների հեռարձակումը ...
«Ժամանակ». ԵՊՀ ռեկտորն ուզում է ցույց տալ, որ իր հ... «Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երեւանի պետական համալսարան այցից առաջ համալսարանի ռեկտորատ է այցելել նրա օգնականներից ...
Երբ դիջեյի ստաժը նաև պետական կառավարման ստաժ է․ «1... «168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին 22 տարեկանում պետք է ունենա բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների ...
Հրաժեշտ՝ ռուսական հեռուստաալիքներին. կառավարությու... «Փաստ» թերթը գրում է. «Դեռևս օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռ...
«Ժամանակ». Ձեռքից ձեռք. Ավիակերոսինի ներմուծման ոլ... «Ժամանակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկությ...
«Միտքը վառ պահելու» համար 250 000 դոլարանոց ճոխութ... «Իրատես»-ը գրում է․ «Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները չգիտեին, որ աշխատանք չունեն ոչ թե որովհետև աշխատատեղ չկա, ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...