Տեսչական մարմնի ղեկավարը երկու բազմաբնակարան շենք ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանը, ով վերջերս է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նավասարդյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք, որից երկուսը բազմաբնակարան բնակելի շենք, իսկ մեկն էլ՝ այգետնակ:

Նրան է պատկանում նաև երկու ավտոմեքենա՝ «MAZDA CX-5 2.5» և «VOLKSWAGEN GOLF 2.0» մակնիշների: Ունի փոխառություններ՝ 150 հազար ԱՄՆ դոլարի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 109 հազար դրամ, 26 հազար 157 ԱՄՆ դոլար և 3004 եվրո: Եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 487 հազար դրամ, որից 459 հազար և 53 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 975 հազար դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»:

Ավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

31.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների մի քանի պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

29.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով