Վարչապետի առաջարկն իրատեսական է. բանկերը կարող են իջեցնել հիփոթեքային և այլ՝ նպատակային վարկերի տոկոսները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթ. Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր է տոկոսադրույքների նվազեցման այս քաղաքականությունը տարածել նաև վարկային այլ տեսակների վրա, տնտեսագետը նկատեց, որ հնարավոր է, բայց այստեղ շատ կարևոր է նաև բանկերի կողմից ռիսկերի գնահատումը։

«Օրինակ՝ բանկերը վարկ տրամադրում են ոչ թե դրա կարիքը ունեցողին, այլ վարկունակ քաղաքացիներին, որը եկամուտներ ունի։ Այստեղ ևս քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա: Մենք պետք է բիզնեսվարկերը, գյուղվարկերը տրամադրենք կարողունակին, այլ ոչ թե վճարողունակին։

Ճիշտ քաղաքականության արդյունքում հնարավոր կլինի նաև համագործակցության եզրեր գտնել նաև այլ վարկերի տոկոսադրույքների մասով»,- եզրափակեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի խոսքով էլ՝ հիփոթեքային վարկերի հիմնական մասը ծրագրային ռեսուրսների հաշվին են, որոնք տրամադրվում են առևտրային բանկերին հիփոթեքային վարկեր տրամադրելու համար։ Այդ ընկերությունների ներգրավված լինելը հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազեցնել առանց բյուջեն ծանրաբեռնելու։ «Այդ ընկերությունների գումարները միջազգային ֆինանսական փոխառություններ են և պետական բյուջեի վրա ծախս չեն գեներացնում։

Ինչ վերաբերում է կանխավճարի չափի նվազեցմանը, ապա դա նույնպես բանկային համակարգի չափանիշ է։ Բանկերը որոշակի լրացուցիչ ռիսկ կարող են վերցնել իրենց վրա և ավելի ցածր կանխավճարով տրամադրեն վարկերը։ Սա հնարավոր է նաև այն առումով, որ հիփոթեքային վարկերն ավելի ցածր ռիսկի վրա են, քան այլ երկարաժամկետ վարկեր։

Այնպես որ, վարչապետի նշած չափանիշները լրիվ իրատեսական են, և կարծում եմ՝ առաջիկայում լուծումների ականատես կլինենք, որը թույլ կտա բնակարանի խնդիր ունեցող քաղաքացիներին օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց Առաքելյանը։ Ինչ վերաբերում է վարկային այլ տեսակների տոկոսադրույքների հնարավոր նվազեցմանը, ապա տնտեսագետի խոսքով՝ նպատակային վարկերի դեպքում պետությունը, ԿԲ-ն ռեսուրսների ներգրավման հնարավորություն ունի, որոնց մասով որոշակի նվազեցում ևս հնարավոր է։

«Այո, նպատակային վարկերի դեպքում ևս նվազեցնելու տեղ կա։ Կարծում եմ՝ պետությունը քայլեր կձեռնարկի բանկային համակարգից ունեցած դրական սպասելիքները արդարացնելու մասով, պարզապես դա այդքան արագ չի լինի։ Բայց տնտեսության մեջ արդեն որոշակի աշխուժություն կա, որը աստիճանաբար կբերի նաև բանկային համակարգում դրական փոփոխության»,- եզրափակեց Մեսրոպ Առաքելյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով