Վազգեն Սարգսյանի սպանությունը ու Հոկտեմբերի 27-ը , Աստծո դատաստանի օր համարող սրիկա《վանահայրը》

Վազգեն Սարգսյանի սպանությունը ու Հոկտեմբերի 27-ը , Աստծո դատաստանի օր համարող սրիկա《վանահայրը》

Գայանե վանքի վանահայր Տ. Կորյուն աբեղա Առաքելյան,դուք ինչ իրավունք ունեք խոսել հավատքից ու Աստծո անունից,երբ այնքան չար եք եւ պատվիրանաուրաց,որ Հոկտեմբերի 27-ը համարում եք Աստծո դատաստանի օր,երբվանից է սպանությունը համարվում Աստվածաշնչյան պատվիրան:

Դուք Հոգեւոր Հովիվ,Հայր Սուրբ կոչվելու իրավունք չունեք,երբ ձեր հոգին այդքան ախտահարված է,դուք մեր շարքային մահկանացուներից անգամ ամենամեղսավորն եք:

Հավատքից,անարատությունից,անբիծ լինելուց եք խոսում,երբ ձեր հիվանդ ամբիցիաներից իր հոտը կորցրած մոլորյալ ոչխարի եք նմանվել: Սեր,հաշտություն,
համերաշխություն,Աստծո խոսքը քարոզելու փոխարեն,այս ճակատագրական պահին ,երբ աղանդավորական շարժումները եւ համասեռամոլությունն արագընթաց կերպով զարգանում են մեր հայրենիքում ` դառնալով սպառնալիք մեր ազգապահպանման անվտանգության համար,ահա դուք ,այդ օրհասական վիճակում որոշել եք պառակտում մտցնել Հայոց Առաքելական Եկեղեցի:

Հոկտեմբերի 27-ն անվանել Աստծո արդար դատաստանի օր` սատանայություն է, ազգադավություն,հակաքրիտոնեական քայլ,այլևս երբեք Սուրբ Գայանե վանք ոտք չեմ դնի,քանզի այնտեղի վանահայրը դուք եք ` հուդայի ծառան ,իսկ միգուցե վաղն էլ ցույց անեք Նաիրի Հունանյանին ազատագրելու եւ Սրբերի դասին կարգելու համար:

Արդարև, Աստծո դատաստանից վախեցեք,մենք մեր մեղքերի հիմնական մասն անում ենք չգիտակցելով,ուստի մենք Աստծո կողմից կներվենք,թե դարձի գանք,սակայն դուք լինելով վանահայր ,բայց հոգեպես ծառայելով չարին,դժվար թե ներում գտնեք….

 

 

Hayeli.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով