«Սպիտակ սակրավորներ»-ին ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությունը ահաբեկչության հանդեպ Վաշինգտոնի հովանավորության բացահայտ օրինակ

Սիրիայի ԱԳ նախարարությունը կիրակի գիշեր մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ «Սպիտակ սակրավորներ»-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ կառավարության որոշումն ահաբեկչության հանդեպ Վաշինգտոնի ցուցաբերած հովանավորության բացահայտ օրինակ է համարվում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի ԱԳ նախարարությունը5 դատապարտելով Վաշինգտոնի այդ որոշումը, հայտարարել է «։ԱՄՆ-ն և որոշ այլ երկրներ այս ահաբեկչական կազմակերպությանը Սիրիայում ահաբեկչության ու մասնավորապես քիմիական ահաբեկչության պահպանման համար միջոց են ծառայեցնում, որպեսզի այդ երկրի մասին սխալ պատկերացում ստեղծեն աշխարհում»:

«Այս խմբի քայլերը մեծ թվով սիրիացի անմեղ քաղաքացիների սպանության պատճառ են դարձել»,-հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարարությունը նկատելով, որ «Սպիտակ սակրավորներ»-ը «Թահրիր-ալ-Շամ» (Ջեբհաթ-ալ-Նուսրա) ահաբեկչական խմբի գլխավոր բազուկն է համարվում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱՄՆ պետքարտուղարությունն ուրբաթ օրը հայտարարեց, որ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփն իր համաձայնությունն է տվել Սիրիայում ահաբեկչական խմբերի հետ կապի մեջ գտնվող «Սպիտակ սակրավորներ»-ին 6 միլիոն 600 հազար դոլար աջակցության հատկացմանը:

Սիրիայում ահաբեկչության ճիրաններից ազատված տարածքներում Սիրիայի բանակի հայտնաբերած փաստաթղթերի համաձայն «Սպիտակ սակրավորներ»-ն աջակցություն են ցուցաբերում ահաբեկիչներին:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

parstotay

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով