Սասուն Միքայելյանը` ԵԿՄ նախագա՞հ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկրապահ կամավորականների միությունը, որը 1993թ. ստեղծվել է Վազգեն Սարգսյանի կողմից, հիմա հայտնվել է իր համար շատ անսովոր վիճակում: ԵԿՄ-ն, որը միշտ եղել է իշխանությունների հետ ու իշխանության հենարանը, որևէ կապ չունի Հայաստանի նոր իշխանության հետ:

Չնայած ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի այն հայտարարություններին, որ ինքը հանրապետական չէ, Գրիգորյանը դիտարկվում է որպես նախորդ իշխանության ներկայացուցիչ: Մինչդեռ ԵԿՄ-իշխանություն կապը պետք է վերականգնվի, որովհետև դա անհրաժեշտ է երկուստեք:

Դա կարող է լինել, եթե նախկինում ԵԿՄ-ից առանձնացած «Ոգու փորձություն» կազմակերպությունը կրկին վերամիավորվի ԵԿՄ-ի հետ, իսկ «Ոգու փորձություն» ՀԿ վարչության փոխնախագահ Սասուն Միքայելյանը ընտրվի ԵԿՄ նախագահ: Սա տարբերակներից միայն մեկն է, բայց ոչ միակը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով